Եվրոպայում ջրհեղեղները հաճախակի են դառնալու․ World Weather Attribution

Լուրեր

13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
Բոլորը

Գլոբալ տաքացումը մեծացնում է ծայրաաստիճան հորդառատ անձրևների հավանականությունը, որը կարող է  հանկարծակի, ավերիչ ջրհեղեղների պատճառ դառնալ, ինչպես անցյալ ամիս Արևմտյան Եվրոպայում: Նման եզրահանգման են եկել World Weather Attribution խմբի փորձագետները, ովքեր պատմական գրառումների և համակարգչային մոդելավորումների միջոցով ուսումնասիրել են, թե ինչպես է ջերմաստիճանն ազդել անձրևների քանակի վրա 19 -րդ դարավերջից մինչ օրս, գրում է Euronews-ը:

Նրանք պարզել են, որ Նիդեռլանդներից մինչև Շվեյցարիա՝ եվրոպական լայն գոտում, միջին օրական տեղումների քանակն ավելացել է 3–19% -ով այն ժամանակահատվածում, երբ գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է 1,2 աստիճան Ցելսիուսով: Երեքշաբթի հրապարակված զեկույցում նշվում է, որ մոլորակի տաքացման յուրաքանչյուր աստիճանի դիմաց օդը կարող է 7%-ով ավելի ջուր կլանել՝ առաջացնելով ավելի ուժեղ անձրևներ:

Հետազոտությունն իրականացրել են եվրոպական վեց երկրներից և ԱՄՆ-ից գրեթե 40 մասնագետներ: Ըստ նրանց հաշվարկների ՝ վերջին տարիներին որոշ շրջաններում ուժեղ հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղների հավանականությունը աճել է 9 անգամ:

Տաթև Ֆռանգյան