Ինչ են երազում աֆղանստանցի փախստականները. «Ամերիկայի ձայն»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներկա պահին Թուրքիայում գտնվող աֆղանստանցի փախստականներն ասում են, թե իրենց հայրենիքից փախուստի են դիմել թալիբներից իրենց կյանքը փրկելու համար, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Աֆղանստանցիների մի մեծ խումբ է ժամանակավորապես ապաստան գտել Վան քաղաքում: Ինչպես կանայք են ասում, իրենք այժմ չպիտի կարողանային այսպես հանգիստ նստել, այլ պիտի ամբողջովին ծածկված լինեին: Նրանց խոսքերով, թալիբները մեծաթիվ աղջիկների էլ ուղարկում են Պակիստան, ինչն իրենք հանդուրժել չպիտի կարողանային:

Մինչեւ այստեղ հասնելը, նրանք ստիպված են եղել քայլել երկար օրեր, Աֆղանստանից անցնելով դեպի Իրան, հետո` Թուրքիա:

Այն, ինչ կատարվում է այսօր Աֆղանստանում, այստեղից դուրս եկած մարդկանց ստիպում է հավատալ, որ իրենք այլեւս երբեք չեն վերադառնա հայրենիք:

Փախստականների մեծ ներհոսքը կրճատելու նպատակով Թուրքիան այժմ կառուցում է Իրանի հետ մոտ 300 կիլոմետրանոց բետոնե պատ: Պատի կեսից ավելին արդեն կառուցված է: Այնպես որ, փակվում է նաեւ այս ուղին:

Իսկ միթե՞ Թուրքիա հասնելով աֆղանստանցի փախստականները լուծում են իրենց բոլոր խնդիրները:

Առաջին խնդիրն այն է, ասում են նրանք, որ իրենց կարող են ստիպողաբար վտարել երկրից, քանի որ չունեն այստեղ օրինական կերպով աշխատելու իրավունք: Այդ պատճառով մենք ստիպված ենք անել ամեն մի աշխատանք` ասում են գաղթական ու անտեսված այս մարդիկ:

Ըստ Թուրքիայի իշխանությունների, այստեղ գրանցված է աֆղանստանցի 120 հազար փախստական: Այստեղ է գտնվում աֆղանստանցի մոտ 300 հազար անօրինական միգրանտ:

Արդյո՞ք Աֆղանստանը մի օր կտեսնի երջանիկ կյանք, ինչին տասնամյակներով է երազում ու սպասում այս ժողովուրդը, թե պիտի շարունակի տառապել Արեւմուտքի ու ծայրահեղական իսլամի միջեւ: