Ադրբեջանում դանդաղել է Արցախի գրավյալ տարածքների վերականգնման ծրագրերի ֆինանսավորումը

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները Արցախի գրավյալ տարածքների վերականգնման համար 2021-ին նախատեսում են 2․2 մլրդ մանաթ՝ 1մլրդ 294 մլն դոլար, ծախսել։ Սակայն այս տարվա առաջին կիսամյակի տվյալները, որոնք օրերս հրապարակեցին ադրբեջանական լրատվամիջոցները ցույց են տալիս, որ ընդհանուր հատկացված միջոցների ընդամենը 16․9 տոկոսն է ծախսվել։

2021-ի հունվար-հունիս ամիսներին Արցախի գրավյալ տարածքների վերականգնման պետական ներդրումը կազմել է 372․1 մլն մանաթ՝ 218․9 մլն դոլար։

«Մեծ վերադարձի» ապահովման և Ղարաբաղի քաղաքների ու գյուղերի վերականգնման համար 2021թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանի պետբյուջեից ուղղվել է 372․1 մլն մանաթ»,-ասվում է Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Ստացվում է, որ միջոցները խնայողաբար են ծախսվում, չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու երկրի տարբեր պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են մեծածավալ վերականգնողական աշխատանքների ու «մեծ վերադարձի» մասին։

Ամենածախսատար նախագիծն էլ, որ հիմա իրականացվում է, օդանավակայանների կառուցումն է։ Ալիևը նախատեսում է 3 օդանավակայան կառուցել՝ Վարանդայում(Ֆիզուլի), Կովսականում (Զանգելան) և Քաշաթաղի շրջանում՝ Լաչինում։ Այժմ ընթանում է միայն Վարանդայի օդանավակայանի կառուցումը և կայացել է՝ Լաչինի օդանավակայանի հիմնարկեքը։

Ալիևի՝ օդանավակայանների նախագիծն, ի դեպ, բուռն քննադատությունների արժանացել։ Որոշ մասնագետներ դրանց կառուցումը համարում են չհիմնավորված, ու անհեռանկարային ծրագիր՝ նշելով, որ այն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։
Ադրբեջանական Թուրան գործակալության հետ զրույցում տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին, մասնավորապես, ասել է, որ չի բացառվում գումարն օգտագործվի երկրորդ կիսամյակում։

«Օրենքի համաձայն՝ եթե բյուջեից հատկացված միջոցները, չեն ծախսել, ապա տարեվերջին վերադարձվում են բյուջե։ Դրա համար տարվա վերջին, հատկապես՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մենք ականատեսը կլինենք պետական գերատեսչությունների կողմից վատնվող մեծ գումարների»,- ասել է տնտեսագետը՝ նշելով, որ այստեղ ամենաառանցքային խնդիրներից մեկը թափանցիկություն է։

«Անհասկանալի է, ինչ ծրագրերի համար են միջոցները տրամադրվում, ինչ ընկերությունների կամ կապալառուների կողմից իրականացվում»,- ասել է Ջաֆարլին։

Միջոցների խնայողաբար ծախսման պատճառներից մեկն էլ կարող է լինել դրանց սղությունը։ Չնայած նրան, որ CNN Turk-ին տված վերջին հարցազույցում Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ունեն բավարար միջոցներ Արցախի գրավյալ տարածքների վերականգնման համար, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է փնտրել օտարերկրյա դոնորների ու փորձում տարբեր երկրների խնդրել ու ներգրավվել վերականգնման ծրագրերում։

Էմմա Չոբանյան