Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ևս կմիավորվի «Գյումրի» ԲԿ-ի հետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ կառավարության որոշմամբ` Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ևս կմիավորվի Գյումրի բժշկական կենտրոնի հետ։ Միավորումը տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում։

Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց՝  մեկ տարվա  ընթացքում այն  չորրորդ առողջապահական հիմնարկն է, որը միավորվում է Գյումրի Բ/Կ-ի հետ, մինչ այդ միավորվել են «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ն, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերն ու Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիան։

Ըստ մեր զրուցակցի` Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը կգործի իր շենքում․ Շիրակը ՀՀ մարզերից առաջինն է, որտեղ կիրառվել է օպտիմալացման ծրագրի այնպիսի տեսակ, որ շենքերը պետգույքին չեն հանձնվում, այլ մնում են հիվանդանոցներին։ Բացառությամբ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի` մյուս հիվանդանոցները գործելու են իրենց իսկ շենքերում։

 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը Գյումրի բժշկական կենտրոնին միավորելը Արմեն Իսահակյանը մեկնաբանում է կորոնավիրուսի դեմ  լիարժեք պայքար մղելու անհրաժեշտությամբ։

«Ես կուզենայի, որ ինֆեկցիոն հիվանդանոցը հնարավորինս արագ միավորվեր, քովիդի պայմաններում տեսաք ինչ ստացվեց, ինֆեկցիոն հիվանդանոցը կատարեց իր աշխատանքը, ընդունեց քովիդով հիվանդների, բայց նրանք, որոնք ունեին ուղեկցող հիվանդություններ,  տեղափոխեցին Երևան։ Առաջին փուլում նրանց տեղափոխեցին Երևան, բայց քանի որ Երևանում էլ տեղ չկար, ստիպված Գյումրի բժշկական կենտրոնում մենք բացեցինք քովիդ բաժանմունք, և այդ ծանր հիվանդները տեղափոխվեցին մեզ մոտ՝ Գյումրի Բ/Կ։ Մենք նաև բացեցինք միջանկյալ ծառայություն՝ տրիաժ կենտրոն։

Ստացվեց անհասկանալի իրավիճակ, հիվանդը կարիք ունի համակարգչային տոմոգրաֆիական ախտորոշման, իսկ ինֆեկցիոնում  չկա, նեղ մասնագետի խորհրդատվություն է պետք, հիվանդին չի կարելի տեղաշարժ անել, բայց  շտապօգնության մեքենա են կանչում, մեծ ծախսեր են պահանջվում, բավական շատ կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծվում։ Մենք ունենք լավ հնարավորություններ՝ համակարգչային տոմոգրաֆիական ախտորոշման երկու սարքեր, երկու ռենտգեն, լավ լաբորատորիա։ 

Բժիշկների մեծ ներուժը օգտագործելով՝ կկարողանանք մեր ամբողջ քովիդ ծառայությունը տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց, այնտեղ ստեղծել լավ վերակենդանացման բաժանմունք, որտեղ կաշխատեն Գյումրի բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգները։ Մեր նեղ մասնագետներն էլ  կգնան այնտեղ, բոլոր խորհրդատվությունները կիրականացնեն, համակարգչային տոմոգրաֆիական ախտորոշման սարքերից մեկն էլ կտեղափոխենք այնտեղ։  Ու մարզի համար կսահմանափակենք քովիդի թեման, բուժումը կկազմակերպվի մի տեղ։ Մենք էլ չենք անհանգստանա, որ քովիդ բուժելու պայմաններում Գյումրի Բ/Կ-ում այլևս չիրականացնենք այլ հիվանդների բուժումը, թեև քովիդի բաժանմունքի մուտքը լրիվ առանձին էր»,-ասաց Արմեն Իսահակյանը։

Վերջինս վստահեցնում է, որ ինֆեկցիոնի բուժանձնակազմից կրճատումներ չեն լինի,  հատուկենտ աշխատակիցներ կկրճատվեն վարչական մասից։

Նշենք, որ մինչ միավորումը «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի լուծարման հարցն էր քննարկվում, այն 120 միլիոն դրամ պարտքի մեջ էր, ծնուդների թիվն էր նվազել․ այժմ ծնունդներ թիվն ավելացել է․ամսական 40-50 ծնունդ է գրանցվում, շենքը հիմնովին վերանորոգվել է ու 60 միլիոն պարտք է փակվել։

 Գյումրի ծննդատանից կրճատվողներ չեն եղել, իսկ ուռուցքաբանական դիսպանսերից մոտ 14 հոգի՝ վարչական մասից ու նաև կենսաթոշակային տարիքում գտնվող բուժքույրեր կրճատվել են։ Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, նրանք աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն։ 

Արմիկ Մովսիսյան