Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

Թուրքիայի սեւծովյան ափին հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 57-ի, ևս 76 մարդ անհետ կորել է, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրատ Կուրումի խոսքով ՝ 454 շենքեր խիստ վնասվել կամ ավերվել են հեղեղումներից և սելավներից:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դենմեզը նշել է, որ տարերային աղետից անմիջապես հետո առանց էլեկտրականության է մնացել 38 հազար տուն 395 բնակավայրերում, այսօրվա դրությամբ այդ թիվը նվազել է մինչև 8,8 հազար։

Ավելի վաղ հանրապետության իշխանությունները հայտնել էին երկրի հյուսիսում տարերային աղետների հետևանքով 44 զոհերի մասին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տարերային աղետի գոտի է հայտարարել երկրի հյուսիսում գտնվող Կաստամոնու, Սինոփ և Բարտին նահանգները, որոնք տուժել են ջրհեղեղից: Տարերային աղետից տուժել է 284 մարդ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարերային աղետի շրջանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 1,7 հազար մարդ: Մոտ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։ Կամուրջների փլուզման պատճառով արգելափակվել է մի շարք ավտոճանապարհներով երթևեկությունը տարերային աղետի շրջանում, այդ թվում՝ Բարտին-Կարաբյուկ մայրուղով: Կաստամոնու նահանգի Բոզքուրտ քաղաքում սողանքի պատճառով փլվել են մի քանի բազմահարկ շենքեր։