Կամչատկայում զբոսաշրջիկներով ուղղաթիռ է կործանվել․ 8 մարդ ողջ է մնացել

Լուրեր

28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
Բոլորը

Կամչատկայի Կրոնոտսկի արգելոցում կործանվել է Մի-8 ուղղաթիռ, որում եղել է 16 մարդ՝ 13 ուղևոր, այդ թվում՝ 1 երեխա և անձնակազմի երեք անդամ․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուղղաթիռն ընկել է Կուրիլի լիճը և խորտակվել մոտ 100 մետր խորության վրա, հայտնում են փրկարարները:

Ութ մարդ ողջ է մնացել, հինգը տեղափոխվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկի մարզային հիվանդանոց, մնացածը մնացել են մոտակա գյուղում:

Տեղում աշխատում են փրկարարներ ու ջրասուզակներ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ջրասուզակները սարքավորումներ ունեն միայն մինչև 20 մետր խորության վրա աշխատելու համար:

Կործանված Մի-8 ուղղաթիռը պատկանել է «Վիտյազ-Աէրո» ընկերությունը։ Դրա հիմնադիրն ու համասեփականատերն է հանդիսանում սպանության մեջ մեղադրվող Կամչատսկից պատգամավոր Իգոր Ռեձկինը։

Ուղղաթիռը եղել է սարքին վիճակում ու կապիտալ վերանորոգում է անցել 2020 թվականին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության կոմերցիոն տնօրեն Դմիտրի Չերնիխը։
«Ինտերֆաքսն» իր հերթին, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ ուղղաթիռը գրեթե 40 տարեկան է եղել։

Տաթև Ֆռանգյան