Ինչ էր անում մի քանի օր Զաքիր Հասանովը Արցախի գրավյալ Քարվաճառում ու Քաշաթաղում

Լուրեր

27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մի քանի օր է, ինչ գտնվում էր Արցախի գրավյալ տարածքներում։ Տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, պարբերաբար նրա այցերի մասին տեղեկատվություն են հաղորդում։ Հատկանշանական է, որ Հասանովի այցելության հիմնական կանգառներն Արցախի գրավյալ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններն են։ Ըստ երևույթին, սա պայմանավորված է նրանով, որ ադրբեջանական կողմը զորամասերի ու ենթակառուցվածքների կառուցման ակտիվ աշխատանքներ է տանում հենց այս շրջաններում։

Ի դեպ հետաքրքիր այն է, որ Արցախի գրավյալ տարածքներ այցելության նախօրեին Ադրբեջանի պաշպանության նախարարը օգոստոսի 2-ին Կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են պաշտպանության նախարարի տեղակալները, տարբեր զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների պետերը, ինչպես նաև տեսակապով՝ Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված զորամիավորումների և միավորումների հրամանատարներն ու պաշտոնատար այլ անձինք։ Հասանովն իր այցը սկսել էր մի շարք նորաբաց զորամասեր այցով, որոնց գտնվելու կոնկրետ վայրերը, բնականաբար, չեն նշվում։

Այնուհետ նա այցելել է Քարավաճառ, որտեղ ծանոթացել է նոր կառուցվող ուսումնական զորավարժարանի շինաշխատանքներին։ Բացի այդ Հասանովը եղել է նաև Քարվաճառում տեղակայված զորամասերում։ Ադբեջանի ՊՆ հաղորդագության համաձայն՝ Հասանովը « Հայաստանի ԶՈՒ-ի ստորաբաժանումների դիմաց ՝3000 մետր բարձրության վրա գտնվող դիրքերում հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ»։
Քարվաճառում ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հասանովը այցելել է նաև վերանորոգված զինվորական հոսպիտալ։ Արցախի գրավյալ Քաշաթաղի (Լաչինի) շրջանում ևս ադրբեջանցի նախարարը այցելել է զինվորական բժշկական կենտրոն։

Էմմա Չոբանյան