ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Անհատն իր փոքրիկ շրջապատի վրա պետք է ազդի, որպեսզի ատելության խոսք չտարածվի. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

«Աշխարհում ծաղկում է դավադրապաշտությունը, Հայաստանում վիճակն ավելի բարդ է պատերազմի պատճառով: Պատճառահետևանքային կապերի վերլուծումը, նպատակաբանությունը, համակարգային մտածողությունը օգտագործվում են դավադրապաշտությունը զարգացնելու համար»,- նման տեսակետ է հայտնում արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը Factor TV-ի հետ զրույցում:

Նա անդրադառնում է նաև մեր հանրության շրջանում ատելության խոսքի տարածմանը` նկատելով, որ մարդիկ, ինչպես ամբողջ աշխարհում, մեզ մոտ ևս չունեն վարքականոններ համացանցում. «Ամենաթողությունը չի զսպվելու, օրինակ, դպրոցում. այս հարցում որոշիչ է լինելու միայն անհատական, ընտանեկան դաստիարակությունը: Անհատը պետք է իր փոքրիկ շրջապատի վրա ազդի, որպեսզի ատելության խոսք չտարածվի: Ոչ մի հանրային ինստիտուտ այլևս չի կարողանալու զսպել ատելության խոսքը: Մարդկանց զգայունությունը «իշխի» անարդար ազդեցության նկատմամբ սարսափելի կերպով մեծացել է»:

Հանրային համերաշխության մթնոլորտի ձևավորման հարցում մեր զրուցակիցը կարևորում է կրթության դերը: Նրա համոզմամբ` կրթական գործընթացներում այսօր միաժամանակ ունենք և´ դրական միտումներ, և´ խոշոր թերացումներ. «Այսօր Հայաստանում ոչ ֆորմալ կրթությունը հսկայական քայլերով զարգացում է ապրում նաև շնորհիվ միջազգային աջակցության: Ռեֆորմը, որ տեղի է ունենում մեր կրթական համակարգում, առաջընթաց է, այն առաջարկում է ուսուցում` հիմնված կոմպետենցիաների վրա: Ֆորմալ կրթությունն այլևս ի զորու չէ կատարել այն, ինչ իրենից ուզում ենք, պետք է գա ոչ ֆորմալ կրթությունը, ձևավորվի քննադատական մտածողությամբ քաղաքացի, որը կունենա ֆունկցիոնալ, ոչ հիերարխիկ պատկերացումներ»:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտի մասնագետներին, Գևորգ Տեր-Գաբրիելյանի կարծիքով, նրանք վատը չեն, պարզապես մեզ հարկավոր են, այսպես ասած, մասնագետների մասնագետներ:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան