Պատվաստվածների մոտ COVID19-ով վարակվելու հավանականությունը առնվազն 2 անգամ ցածր է

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Լոնդոնի կայսերական քոլեջը ներկայացրել է REACT-1 հետազոտության տվյալները, որում գնահատվում է Անգլիայի բնակչության շրջանում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակն ու դրա վրա ազդող գործոնները։ Արդյունքները ցույց են տալիս, որ զանգվածային պատվաստումները կարող են կանխել հիվանդության նոր բռնկումները, գրում է Medportal.ru-ն։

REACT1-ի հերթական փուլի ընթացքում, որն անցկացվել է հունիսի 24-ից հուլիսի 12-ը, մոտ 100 հազ. կամավոր ՊՇՌ թեստ է հանձնել։ Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի հնդկական դելտա շտամը գրեթե ամբողջությամբ դուրս է մղել վիրուսի այլ տեսակներին, քանի որ վարակակիրների 100 %-ի մոտ արձանագրվել է հենց այդ շտամը։

Պարզվել է, որ վարակման ամենաբարձր ցուցանիշը 13-24 տարեկանների մոտ է այս տարիքային խմբին բաժին է հասնում վարակման նոր դեպքերի 50 տոկոսը։

Հիվանդացության ամենացածր տոկոսը 75 ու բարձր անձանց մոտ է գրանցվել։ Մասնագետները սա բացատրում են նրանով, որ, ըստ առաջնահերթության, նախ պատվաստվել են տարեցները, իսկ երիտասարդներից շատերը դեռ պատվաստված չեն։ Տվյալների ճշգրտումից հետո տարբեր գործոնների համադրմամբ հետազոտության հեղինակներն արձանագրել են, որ երկու դեղաչափ պատվաստում ստացած քաղաքացիների մոտ վարակման ռիսկը 50-60 տոկոսով ավելի քիչ է, քան չպատվաստվածների մոտ։ Բացի այդ, ամբողջապես պատվաստված, սակայն կրկին վարակված մարդկիկ ավելի քիչ հավանականությամբ վարակը կփոխանցեն մյուսներին, քանի որ նրանց մոտ վարակի բեռնվածությունը քիչ է։

Էմմա Չոբանյան