Պատասխանատու եք եղել, երբ Ադրբեջանը զինվում էր ամենաժամանակակից սպառազինությամբ․ Արշակյանը՝ Սեյրան Օհանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ԱԺ նիստում իր ելույթում անդրադարձավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դիտարկումներին:

«Դուք 8 տարի շարունակ հայկական բանակի պատասխանատուն եք եղել, հենց այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը զինվում էր ամենաժամանակակից սպառազինությամբ»,- ընդգծեց Արշակյանը։

«Դուք պատասխանատու եք եղել ՀՀ Զինված ուժերի մարտունակության համար: Ադրբեջանը տարիներ առաջ ստեղծում էր ռազմարդյունաբերութամբ զբաղվող նախարարություն և սկսում էր անօդաչու սարքերի արտադրություն։ Դուք ի՞նչ եք արել այդ ժամանակ՝ 10 տարի առաջ, որպեսզի Հայաստանի բանակը նույնպես տեխնոլոգիապես ու գիտելիքներով զարգանա այդ ուղղությամբ։ Եվ ոչ միայն ունենա ժամանակակից սպառանզինություն, այլ նաև դրա կառավարումն իմանա, որովհետև տվյալ դեպքում ունենալը շատ քիչ է, որովհետև խոսքը չի վերաբերում մկաններին ու հրաձգային կարողություններին»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

«Ապրիլյան պատերազմի օրերին շատ-շատ բարձրաստիճան զինվորականների հարց էինք տալիս և նրանք չէին կարողանում պատասխանել, թե այդ ինչն է, որ դզզալով գալիս է ու խփում։ Ստիպված էինք լինում գիտական գրքեր կարդալ, որ հասկանայինք՝ դա Harop է, որն արտադրվել է Իսրայելում։ Եվ դրա պաշտպանության միջոցներն էլ ոնց որ հայտնի էին։ Ինչո՞ւ մինչև այդ աշխատանքները հավուր պատշաճի չեն արվել։

Հիմա մեկ-մեկ հարցեր են առաջանում՝ իսկ որտե՞ղ էին մեր անօդաչուները։ Այս տեխնոլոգիական դարաշրջանում արդյոք հայկական բանակում ավելի մեծ ուշադրության չպե՞տք է արժանանար այս հարցը։ Ես կուզեի, որ ավելի շատ սրա մասին խոսեինք։

Եվ այն մտայնությունը, որը մեր ընդդիմությունն անընդհատ փորձում է առաջ տանել, թե իբր մենք դիտավորյալ չենք ցանկացել և այլն: Պարոն Օհանյան, ես երբեք իմ մտքով չեմ անցկացնի, թե ձեր կառավարման տարիներին դուք դիտավորյալ ինչ-որ բան չեք արել, որ Ադրբեջանը մտնի և ինչ-որ բան անի։ Եվ առաջարկում եմ, որ դուք նույնպես Ազգային ժողովում ձեզ թույլ չտաք ասել, որ  մենք ինչ-որ բան դիտավորյալ ենք արել։ Արել ենք այնքան, որքան հնարավոր է եղել»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: