Ժողովրդավարության խախտում է, երբ հանրային գործիչը հայհոյանքից պաշտպանված է ավելի, քան քաղաքացին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

Տեղեկատվության արգելափակման, լրագրողների նկատմամբ սահմանափակումների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ

-Այսօր աշխատանքը սկսեց 8-րդ գումարման Ազգային ժողովը, և տեսանք, որ լրագրողներին արգելեցին միջանցներում անել իրենց մշտական աշխատանքը։ Ինչո՞ւ։

-Ինձ համար ակնհայտ է, որ առաջին հերթին խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է, իր պատկերացմամբ, կոմֆորտային վիճակում աշխատել։ Իսկ կոմֆորտային իրավիճակը, ըստ իրենց, այն է, երբ իրենց սուր և անհարմար հարցեր չեն տալիս, անցանկալի հարցեր չեն տալիս, և իրենք պարտավոր չեն լրագրողների հետ մտնել լեզվակռվի մեջ կամ ուղղակի որևէ բան ասել։ Երկու դեպքում էլ, կարծում եմ, մեր քաղաքական գործիչները կորցնում են հեղինակությունը հանրության աչքերում։

–Հեռացող խորհրդարանն ընդունեց մի օրենք, որով սահմանափակում է «հայհոյելու իրավունքը», արտաքինից այդպես է երևում։ Բայց կան խութեր։ Որո՞նք են դրանք։

-Դա ծայրահեղ անպարկեշտ վիրավորանքի հետ կապված պատասխանատվությունն էր։ Եվ այստեղ պետք է նշենք, որ ոչ թե խութեր են, այլ մի քանի կարևոր սկզբունքներ են խախտվել նախաձեռնողների կողմից։ Առաջինը, եթե խոսքը գնում է մարդու իրավունքների մասին, և եթե որոշակիություն չկա հասկացությունների, ձևակերպումների, սահմանումների մեջ, ապա այդ կարգի օրենքը հակասում է Սահմանադրությանը։

Այստեղ որոշակիություն չկա՝ ինչն է հայհոյանքը, ինչն է ծայրահեղ անպարկեշտ վիրավորանքը։ Եվ, փաստորեն, դրա որոշման պատասխանատվությունը ընկնում է դատական իշխանության վրա, դատարանների վրա, որոնք հաշվի առնելով լրատվամիջոցների հետ կապված փորձը, կարծում եմ՝ շատ մեծ դժվարությամբ կկարողանան պրոֆեսիոնալ և չեզոք որոշումներ կայացնել։

Եվ երկրորդ կարևորագույն սկզբունքը, որ ուզում եմ նշել, դա նաև ընդունված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, որ հանրային դեմքերը շատ ավելի հանդուրժող պետք է լինեն իրենց ուղղված ցանկացած խոսքի նկատմամբ։ Բայց այս օրենքը ենթադրում է, որ հանրային գործիչների պաշտպանվածությունը հայհոյանքից շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան այլ քաղաքացիներինը։ Այստեղ էլ մենք տեսնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության սկզբունքների ակնհայտ խախտում։

–2018-ից հետո մարդիկ ավելի բաց, ավելի թափանցիկ կառավարում էին սպասում։ Արդյո՞ք արդարացան այդ սպասումները։

-Ակնհայտորեն 2018-ին աննախադեպ թափանցիկ և բաց աշխատելու միտում էինք տեսնում։ Բայց դա այն ժամանակ էր, երբ կարծես թե կար համահայկական սեր նոր իշխանությունների նկատմամբ, չկար ագրեսիվություն, չկային չկատարված աշխատանքի համար դժգոհություններ։ Այն պայմաններում իրենց բավական լավ էին զգում նաև իշխանության ներկայացուցիչները։

Բայց գնալով բազմաթիվ խնդիրներ առաջացան, որոնք լուծում չէին գտնում, և դրանից բխում էին նաև դժգոհություններ և քննադատական խոսք։ Եվ փոխարենը մտածեին՝ ինչպես անել, որ հաշվետու լինեն հասարակության առաջ ու ցույց տան, որ փորձում են և առավելագույնն են անում խնդիրները լուծելու համար, մեր իշխանությունները սկսեցին փակվել։ Եվ սկսած առաջին դեմքից մինչև համարյա բոլոր պաշտոնյաների դեպքում, մենք տեսնում ենք հասարակության հետ շփվելու ցանկության բացակայություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան