Նազարյանի՝ «իդիոտկան», իշխանություններին ուղղված՝ «կապիտուլյանտն ու հողատուն» քրեականացվելո՞ւ են. Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Խոսքն անձին հրապարակավ վիրավորելու և զրպարտելու արարքները քրեականացնելու մասին է:

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հետաքրքրվեց, թե ինչպես են գնահատվելու հանրության կողմից իշխանությանը տրվող այսպիսի գնահատականները՝ «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» և այլն:

«Կամ ինչպե՞ս պետք գնահատվի, օրինակ, տիկին Լենա Նազարյանի ասած՝ «իդիոտկա» արտահայտությունը։ Եթե նման բառերը չենք կարողանալու տանել այս օրենքի դաշտ, ապա ոչինչ չի լինելու։ Գոնե գրեիք, որ սեռական բնույթի հայհոյանքի մասին է խոսքը»,- ասաց Հովսեփյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց. «Վստահ եմ, դուք էլ եք տարբերակում, թե որոնք են քննադատությունը, հայհոյանքը, անձի արժանապատվությունը անպարկեշտ ձևով ոտնահարելը: Առավելագույնս փորձել ենք ձևակերպել հստակ, որպեսզի  իրավակիրառ պրակտիկան շտանի այլ տեղ:

Սոֆյա Հովսեփյանը պնդեց, որ այս օրենքը խնդիրներ է առաջացնելու քաղաքական գործիչների համար, հիմք է դառնալու հետապնդումների համար. «Կա՛մ կլինեն սուբյեկտիվ մոտեցումներ, կա՛մ օրենքը չի գործելու»։

Քրիստինե Գրիգորյանն արձագանքեց. «Ձեր ասած բառերը դժվար է վերագրել հայհոյանքին… Այս նախագիծը միջանկյալ «հրդեհ մարելու» փորձ է»։

Մանրամասները՝ տեսանյութում: