Հեռավար հայհոյանքը դարձել է շատ վտանգավոր․ առաջարկվում է հայհոյանքը դարձնել քրեորեն պատժելի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար սահմանել պատժաչափեր: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը:

Նա շեշտեց, w8 պետք է վիրավորանքից տարբերել հայհոյանքը և ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձի արժանապատվությունը վիրավորելը, հայհոյախոսությունը:«Հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա և մնալու է պատժելի: Այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն այդ հարցում թողնելու է մենա՞կ, թե՞ այդ վարքագիծն ու դրա արգելքը սահմանելու է օրենքով: Խնդիրը շատ ավելի պրոբլեմատիկ է դարձել՝ հաշվի առնելով հեռավար եղանակով հայհոյանք պատճառելու հնարավորությունները»,-ասաց Վարդանյանը:

Առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել հոդվածով, որը բաղկացած է 3 մասից: Պատգամավորը պարզաբանեց՝ միայն երրորդ մասով, այսինքն՝ որակյալ հանցակազմի առկայության պայմաններում նախատեսվում է որպես ծայրահեղ պատասխանատվության միջոց կալանքը, մնացած բոլոր պարագաներում խոսքը վերաբերում է բացառապես տուգանքի միջոցով անձանց պատասխանատվության կանչելուն:

Ըստ համահեղինակի՝ նախագիծը նպատակ է հետապնդում ոչ այնքան պատասխանատվության կանչելու այն անձանց, որ հայհոյանքի միջոցով օգտագործել են վիրավորանք, այլ կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, և հասարակությունից հայհոյանքը՝ որպես արժանապատվությանը առավել ծանր հասցնող երևույթ, պետք է վերացվի:

Նախագծով Քրեական օրենսգրքի հոդված 137.1-ով  սահմանվում է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Նիկոլ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է հասկանում հեղինակը հայհոյանք ասելով: «Աճառյանի բառարանում հայհոյանքը հասկացվում է ցանկացած սուտ տեղեկատվություն մարդու նկատմամբ հայտնելը: Դուք հիմա ամբիոնից խոսում եք սեռական հայհոյանքի մասին, անպարկեշտ վիրավորանքի մասին»,-ասաց նա:

Վարդանյանն արձագանքեց. «Ամենայն հարգանքով բառարանին և մեծն Աճառյանին, ես շատ եմ օգտվում այդ բառարանից, սակայն դա օրենսդրական ակտ չէ, որով պետք է առաջնորդվենք: Պետք է առաջնորդվենք մեր իրավական ակտերով և դատական իշխանության կողմից մշակված իրավական որոշումներով»: