Շորթման գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի․ ՔԿ

Լուրեր

14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քննությամբ հիմնավորվել է, որ երևանաբնակ տղամարդը, տիրապետելով Իջևանի բնակչի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկատվությանը, շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ, վերջինիցս պահանջել է խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամ գումար, սպառնացել բռնություն գործադրել նրա մերձավորների նկատմամբ, իսկ աշխատավայրում և բնակության վայրում՝ տարածել արատավորող տեղեկություններ:

Տղամարդը, սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգալով, 2020թ. դեկտեմբերի սկզբին Երևանի բնակչին փոխանցել է պահանջված գումարը:

Չբավարարվելով ստացածով՝ Երևանի բնակիչը, խոշոր չափերի գույքի՝ շորթման եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթների՝ Տավուշի մարզի երկու բնակիչների հետ, 2020թ. դեկտեմբերին պահանջել է խոշոր չափերի՝ այս անգամ 1.500.000 ՀՀ դրամ գումար: Վերջիններս կացնով սպառնացել են տղամարդուն՝ հրաժարվելու դեպքում նախ կտրել նրա ձեռքի մատները, բռնություն գործադրել նրա մերձավորների նկատմամբ, ապա՝ աշխատավայրում տարածել արատավորող տեղեկություններ:

Ի հաստատումն հնչեցված սպառնալիքներն իրականացնելու վճռականության՝ նշված անձանցից մեկը ծեծի է ենթարկել նրան՝ պահանջելով համաձայնել ներկայացված պահանջներին, իսկ մյուսը խոչընդոտել է վերջինիս փախուստը՝ առաջարկելով թղթախաղի միջոցով լուծել հարցը. տղամարդը, բռնության ու սպառնալիքների իրական վտանգն զգալով, համաձայնել է տալ պահանջվող գումարը և 2020թ. դեկտեմբերի 31-ին վճարային տերմինալով Երևանի բնակչին փոխանցել 100.000 ՀՀ դրամ գումար:

Հասկանալով, որ անելանելի վիճակում է, Իջևանի բնակիչը դիմել է իրավապահներին և 2021թ. հունվարի 21-ին՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողների կողմից մշակված 500.000 ՀՀ դրամ գումարը կանխիկ տալու պահին, Երևանի բնակիչը ձերբակալվել է։

Հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է նաև, որ վերջինս ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել է 5.6մմ տրամաչափի, հրազեն հանդիսացող, արհեստագործական եղանակով պատրաստված ատրճանակ, ինչպես նաև՝ ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, 5.6մմ տրամաչափի, ռազմամթերք հանդիսացող երկու փամփուշտ, որոնք հայտնաբերվել են նրա անձնական խուզարկությամբ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 3.1-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Տավուշի մարզի երկու բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: