Ձեռնպահ մնալ այս փուլում որևէ արկածախնդիր հայտարարություն հնչեցնելուց․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաղորդագրություն է տաչրածել, որում ասվում է.

«Պատերազմը չի ավարտվել, մեր հայրենիքը շարունակում է գտնվել պարտադրված պատերազմի մեջ։ Այս իրավիճակում, առավել քան երբևէ, պահանջվում է աննախադեպ միասնություն ու համախմբվածություն՝ առաջին հերթին ու առավելապես պետության, պետական ինստիտուտների շուրջ։

Որևէ պարագայում չպետք է թույլ տալ մեր պետության համար այս ճակատագրական հանգրվանում, իր ուժերը վերագտնող պետական ինստիտուտների դիրքերի ավելի թուլացում։ Վաղ առավոտից քաղաքական և քվազիքաղաքական որոշ շրջանակներից հնչում են տեսակետներ, որոնք լրջագույն մտահոգության առիթ են տալիս՝ որտեղի՞ց այդքան ատելություն սեփական երկրի, հայրենիքի, ժողովրդի հանդեպ։

Մեր համոզմամբ, այսպիսի բախտորոշ իրավիճակում պետության դեմ ուղղված ցանկացած քայլ, հայտարարություն, հանրայնացված տեսակետ հավասարազոր է դավաճանության։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ իշխանության նկատմամամբ ունեցած վերաբերմունքից, ձեռնպահ մնալ այս փուլում որևէ արկածախնդիր հայտարարություն հնչեցնելուց և գործողություն ձեռնարկելուց, եթե անգամ դրան դիմելու դրդրապատճառները պայմամանավորված են օրհասական իրավիճակում երկրին իրենց պատկերացումներով օգտակար լինելու մղումով։

Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին, այդ թվում նրանց, ում հետ շարունակում ենք գտնվել ամենասուր ընդդիմախոսության մեջ, կոչ ենք անում և հորդորում ենք՝ այս պահին մոռանալ բոլոր քաղաքական տարաձայնությունները, համակրանքներն ու հակակրանքները և անել առավելագույնը՝ պետությանն օգնելու, աջակցելու համար։

Քաղաքականությունը խաղաղ ժամանակների գործունեություն է, որով զբաղվելու ժամանակ և անհրաժեշտություն բոլորս վստահաբար ունենալու ենք։

Մինչ այդ պետք է համախմվենք բանակի ու զինվորի, հրամանատարության ու երկրի ղեկարության շուրջ՝ պատերազմում հաղթելու ու քաղաքականությամբ զբավելու մեր իրավունքը վերադարձնելու համար»։