Ակտիվացնել սահմանամերձ համայնքների մշակութային կյանքը. Արա Խզմալյանը Սյունիքի մարզում է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանի հետ: Տնօրենները ներկայացրել են իրենց ղեկավարած մշակութային կառույցների հիմնական խնդիրները՝ ինչպես համավարակի սահմանափակումներով և դրա հետևանքներով պայմանավորված, այնպես էլ գույքային և տեխնիկական խնդիրների տեսանկյունից:

Հանդիպման կարևոր քննարկումներից էին նաև ԿԳՄՍՆ-ի սահմանած առաջնահերթությունները, որոնց համաձայն՝ սահմանամերձ համայնքները պետք է առանձնանան մշակութային ակտիվ կյանքով, ինչի նպատակով էլ նախարարությունը պետական աջակցության դրամաշնորհներն առաջնահերթ տրամադրում է այն նախագծերին, որոնք մասամբ կամ ամբողջությամբ իրականացվում են սահմանամերձ համայնքներում: Այդ համատեքստում ընդգծվել է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի հյուրախաղերը Սյունիքում և Արցախում, ինչը դրական մեծ արձագանք է գտել սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն մայրաքաղաքի երիտասարդ ռեժիսորների գործուղման հարցին՝ նոր բեմադրություններ իրականացնելու նպատակով: Այնուհետև քննարկվել են թատրոնի փոքր դահլիճի վերազինման, այդ թվում՝ նաև լուսաձայնային տեխնիկայի ձեռքբերման հարցերը: Նշենք, որ թատրոնի փոքր դահլիճը հիմնականում ծառայում է մանկապատանեկան ներկայացումների և միջոցառումների համար, որոնք նպաստում են երեխաների ներգրավվածությանը մշակութային կյանքին և գեղագիտական կրթությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին նվիրված՝ հուլիսի 27-28-ին համերգներով հանդես կգա Կապանում և Գորիսում: Հայաստանի պետական կամերային նվագախումբը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգներին մասնակցելու են «Վահագն Հայրապետյան» տրիոն (Վահագն Հայրապետյան, դաշնամուր, վոկալ, Արման Մնացականյան, հարվածային գործիքներ, Մակար Նովիկով, կոնտրաբաս, մենակատարներ՝ Մավր Մկրտչյան (բարիտոն), Սոֆյա Սայադյան (սոպրանո), Դանիել Մելքոնյան (շեփոր)):

Կարևորելով սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի անհրաժեշտությունը՝ հուլիսի 28-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ղեկավարների հետ կայցելի Հին Խնձորեսկ և Հին Խոտ գյուղատեղիներ՝ քննարկելու ներդրումային ծրագրերին առնչվող հարցերն ու հեռանկարները: