Թուրքիայում ՌԴ-ին կոչ են արել համակերպվել Անկարայի կողմից Կիևին զենքի մատակարարումների հետ

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի և Ուկրաինայի բանակցությունները զենքի մատակարարումների շուրջ չպետք է ազդեն Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է թուրքական Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը Lenta-ի հետ զրույցում։

«Արևմտյան երկրները, ԱՄՆ-ն և մյուսները Ուկրաինային ուղղելու են Ռուսաստանի դեմ։ Իսկ մեզ պետք չէ Ուկրաինային սադրել, մենք ձգտում ենք լավ հարաբերություններ պահպանել»,- ասել է նա:

Թուրք պրոֆեսորը Մոսկվային կոչ է արել համակերպվել Անկարայի՝ Կիևի հետ կապերը հետագայում է՛լ ավելի զարգացնելու մտադրությունների հետ, քանի որ մի քանի տասնյակ թուրքական անօդաչու թռչող սարքերով Ուկրաինային չի հաջողվի գերազանցել Ռուսաստանին ռազմական հզորության տեսակետից։

Ունալի կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ լավ հարաբերությունները Թուրքիային հնարավորություն կտան միջնորդ լինել երկու երկրների միջև։

«Կիևի հետ մեր հարաբերությունները Ռուսաստանի համար վտանգ չեն ներկայացնում, Մոսկվան չպետք է դա այդ լույսի ներքո տեսնի»,- եզրափակել է թուրք պրոֆեսորը։

 

Էմմա Չոբանյան