Առաջին անգամ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում ստացած 2 հիվանդները Աֆրիկայից են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոտրանսպլանտացիայի երկու վիրահատություն: Բուժառուներ են դարձել 5 և 1.8 տարեկան երեխաներ, որոնք Աֆրիկայից են:

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն Կարեն Մելիքսեթյանը  մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, 5-ամյա նիգերիացի տղայի ալոտրանսպլանտացիան իրականացնելու համար ցողունային բջիջների դոնոր է դարձել նրա երկվորյակ քույրը: «Նիգերիացի փոքրիկն այստեղ էր եկել 4.9 տարեկանում և նրա 5-րդ տարեդարձը նշեցինք մեզ մոտ՝ հիվանդանոցում:

1.8 տարեկան կամերունցի բուժառուի դոնորն էլ դարձել է նրա 12-ամյա եղբայրը։ Առաջինին վիրահատել են հուլիսի 7-ին, երկրորդին՝ հուլիսի 13-ին։ Վիրահատությունից առաջ 18 օրվա ընթացքում բուժառուները ստացել են բարձր չափաբաժնով քիմիաթերապիա, ինչից հետո նրանց ներարկել են մոտ 200 մլ ցողունային բջիջներ՝ ստացված դոնորներից։ Երկու պացիենտն էլ այժմ իրենց լավ են զգում, առաջինին հիվանդանոցից դուրս կգրեն արդեն այսօր՝ հուլիսի 27-ին, երկրորդին՝ մեկ շաբաթ անց»,- նշեց Մելիքսեթյանը։

Նա շեշտեց, որ հայերը չեն հիվանդանում մանգաղաձև բջջային անեմիայիով, քանի որ այն հատուկ է աֆրիկյան պետություններին, որոշ չափով էլ՝ արաբական երկրների բնակիչներին:

Մանրամասները՝ տեսանյութում: