«Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին հրաժեշտը տվեցին Ջիվան Գասպարյանին

Լուրեր

14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
Բոլորը

Այսօր՝ հուլիսի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին հրաժեշտը տվեցին մեծանուն արվեստագետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին։

«Հայ ժողովուրդը մեծ կորուստ ունեցավ, կորցրինք դուդուկի մեծ վարպետի։ Մենք՝ դուդուկահարներս, վարպետից շատ բան ենք սովորել, վարպետը երաժշտության մեջ ուներ իր ուրույն ձեռագիրը։ Նա մեզ համար մեծ ճանապարհ կառուցեց, դուդուկը համաշխարհային ճանաչման բերեց, հուզված եմ որպես երաժիշտ ու հայ։ Ցավակցում եմ վարպետի ընտանիքին ու համբերություն մաղթում»,- լրագրողների հետ զրույցում ասաց դուդուկահար Կամո Սեյրանյանը։

ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանն էլ նշեց, որ Գասպարյանն իր երաժշտությամբ աշխարհին պատմել է ամեն ինչ․ «Իսկապես, մեծ կորուստ է, լեգենդ բառը շատ հասարակ ու սովորական է դարձել, բայց առաջին լեգենդներից մեկը հենց ինքն էր։ Մեծ լեգենդի կորցրինք, նվագով պատմել է ազգի պատմությունը ու ապացուցել, որ իսկապես արժանի ու հզոր ազգ ենք։ Կան բաներ, որ խոսքով չես կարող ասել, լռությունն ամեն ինչ ասում է։ Աստված հոգին լուսավորի»։

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ դուդուկահարը վախճանվել է հուլիսի 6-ին՝ 92 տարեկանում։

Ջիվան Գասպարյանը Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ էր, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ։ Թողարկել է ավելի քան երկու տասնյակ ձայնասկավառակ, նվագել է բյուրավոր բեմերում, մասնակցել համաշխարհային ճանաչում վայելող ֆիլմերի երաժշտության ստեղծմանը: Արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի», պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով և Հայաստանի Հանրապետության այլ պետական ու գերատեսչական պարգևներով, արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը:

Դուդուկահարը մասնակցել է Եվա Ռիվասի Apricot Stone երգի բեմականացմանը՝ դառնալով «Եվրատեսիլ»-ի բեմում հայտնված ամենատարեց երաժիշտը: Ջիվան Գասպարյանի դուդուկը հնչել է աշխարհին հայտնի մի շարք ֆիլմերում՝ «Քրիստոսի չարչարանքները», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր» և այլն:

Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ անվանի դուդուկահարին վերջին հրաժեշտն էին տվել Լոս Անջելեսում։

 

Արփի Հակոբյան