Հերթերը կարգավորելու համար Հյուսիսային պողոտայում գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ
COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբերի մոտ հերթերը կարգավորելու համար Հյուսիսային պողոտայում գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։
Այն ունի քաղաքացիների գրանցման երեք պատուհան: Մեկը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, մյուսը կացության քարտ ունեցողների, երրորդը` օտարերկրացիների համար: