ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում առաջխաղացող թալիբների դիրքերին

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

ԱՄՆ-ն ավարտում է իր զորքերի դուրսբերումն Աֆղանստանից, սակայն անօդաչուներով մի քանի հարված է հասցրել առաջխաղացող «Թալիբանի» դիրքերին։ Միևնույն ժամանակ, Տաջիկստանը հայտարարել է, որ պատրաստ է Աֆղանստանից մինչև հարյուր հազար փախստական ընդունել, գրում է BBC-ն:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին հայտնել է, որ վերջին օրերին ամերիկյան բանակն ավիահարվածներով աջակցել է Աֆղանստանի կառավարական զորքերին:

Քիրբին մանրամասներ չի հայտնել, սակայն ամերիկյան մամուլը, վկայակոչելով Պենտագոնում անանուն պաշտոնյաներին, պարզաբանում է, որ չորեքշաբթի գիշերը երկու անօդաչուից հարվածներ են հասցվել երկրի հարավում գտնվող Կանդահար նահանգի նույնանուն մայրաքաղաքի մոտերքում թալիբների դիրքերին: «Թալիբները» վերջին օրերին փորձում են գրավել այդ քաղաքը։

NBC հեռուստաընկերությունը հայտնում է, որ ԱԹՍ-ներից հարվածներ են հասցվել ինչպես կենդանի ուժին, այնպես էլ զինտեխնիկային, որոնք գրավել են թալիբները։ Իշխանական ուժերը, նահանջելով ողջ երկրի տարածքով, թողնում են այն ռազմատեխնիկան, որը նրանց մատակարարել է ԱՄՆ։

Տաթև Ֆռանգյան