Թալիբանը կրկին հայտարարել է, որ թույլ չեն տա թուրքական ուժերին մնալ Աֆղանստանում

Լուրեր

14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
Բոլորը

Թալիբան շարժման խոսնակը հայտարարել է, որ շարունակում են դեմ լինել Աֆղանստանում թուրքական ցանկացած  ռազմական ներկայությանը, գրում է Ահվալ գործակալությունը։

Թուրքիան ցանկանում է ապահովել Քաբուլի Համիդ Քարզայի  անվան  միջազգային օդանավակայանի անվտանգությունը, այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ուժերը դուրս գան Աֆղանստանից։ Սակայն Թուրքիայի այս առաջարկին  դեմ  է Թալիբանը, որը հիմա հավակնում է երկրում իշխանության։

«Սպուտնիկի» թուրքական ծառայության հետ զրույցում էլ Թալիբանի մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը կրկին մերժել է Թուրքիայի առաջարկը։

«Մենք արդեն մերժել ենք Թուրքիայի դիրքորոշումը։ Մենք թույլ չենք տա, որ այլ օտարերկրյա ուժ մնա այս երկրում ցանկացած պատճառով  ԱՄՆ-ի հեռանալուց հետո»,- ասել է նա։

Թալիբանի խոսնակը ողջունել է Թուրքիայի դերը Աֆղանստանում, սակայն միայն դիվանագիտական մակարդակով։

«Եթե Անկարան բանակցային գործընթացում նպաստի առաջընթացին ու կարողանա բարելավել իրավիճակը Աֆղանստանում, մենք ուրախ կլինենք։ Բայց մենք թույլ չենք տա Թուրքիային մնալ Աղֆանստանում»,- ասել է Մուջահիդը։

Ներկայում  Աֆղանստանում  ՆԱՏՕ-ի առաքելության անվան տակ  շուրջ 500 թուրք զինծառայող կա՝ Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի պաշտպանության ու աֆղանական անվտանգության ուժերին մարզելու համար։

 

Էմմա Չոբանյան