Ամիսներ անց Ադրբեջանի ԶՈՒ-ն նոր գլխավոր շտաբի պետ ունի

Լուրեր

14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  ԶՈՒ-ի նոր  գլխավոր շտաբի պետ է նշանակել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևի հրամանով՝ գերենալ-լեյտենանտ Քերիմ Վելիևն ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ու նշանակվել Ադրբեջանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ։ Վելիևը 1992-ից ծառայում է Ադրբեջանի զինված ուժերում։ 

Նշենք, որ պաշտոնապես շուրջ 7 ամիս է Ադրբեջանը ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ չունի։ Այս տարի հունվարին Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Նաջմեդդին Սադիկովն այլևս գլխավոր շտաբի պետի պաշտոնը չի զբաղեցնում։

Սակայն դեռևս Արցախյան այս պատերազմի ընթացքում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվում էր, որ Նաջմեդդին Սադիկովը հեռացվել է պաշտոնից, նույնիսկ ձերբակալման մասին տեղեկություններ տարածվեցին։ Ռազմական գործողությունների ակտիվ փուլում էլ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքից ամբողջովին հեռացվել էր Սադիկովի մասին տեղեկությունը։ Բացի այդ՝ նա ներկա չէր դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած ռազմական շքերթին։ Նրա հեռացման մասին խոսակցությունները սկսեցին ավելի ակտիվորեն քննարկվել, երբ դեկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՊՆ ներքին անվտանգության վարչության պետ, Սադիկովի զարմիկ Ռամիլ Ասկերովը։ 

Իդեպ,  Սադիկովը Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր 1993 թվականից ու համարվում ռուսական ազդեցության գործիչ։

Էմմա Չոբանյան