Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆինանսական կրթման ծրագիրը. ԿԳՄՍՆ

Լուրեր

29.01.2026 | 11:12
UCOM-ը դադարեցնում է համագործակցությունը վճարահաշվարկային կազմակերպությունների հետ
29.01.2026 | 11:02
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
29.01.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.01.2026 | 10:51
ԱՄՆ-ն ու Եվրոպան համաձայնեցրել են Կիևի անվտանգության երաշխիքները, տարածքների հարցը մնում է չլուծված․ Ռուբիո
29.01.2026 | 10:37
Միջոցառում ԵԽ կենտրոնակայանում՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ 
29.01.2026 | 10:23
NYMEX. Ոսկու գինն աճել է 9.02%-ով և կազմել 5538.20 դոլար
29.01.2026 | 10:10
Աղավնատուն գյուղում ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
29.01.2026 | 09:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 29-ի դրությամբ
29.01.2026 | 09:40
Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
29.01.2026 | 00:14
Եվրո-2026․ Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը և փլեյ-օֆֆում կմրցի Խորվաթիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 23:30
Շքեղ մեքենաները պատժամիջոցների շրջանցմամբ շարունակում են ներմուծվել ՌԴ, այդ թվում՝ Հայաստանի ընկերությունների միջոցով
28.01.2026 | 23:19
Թուրքիան նախատեսում է անվտանգության գոտի ստեղծել սահմանին՝ Իրանի կառավարության անկման դեպքում
28.01.2026 | 23:06
Կառավարությունը Երևանի քաղաքապետին նոր լիազորություն կտա
28.01.2026 | 22:55
Ֆիցոն հերքում է, որ Թրամփի հոգեվիճակը «վտանգավոր» է անվանել
28.01.2026 | 22:43
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդը հուսով է, որ Վենսը Բաքվում կբարձրացնի մարդու իրավունքների, քաղբանտարկյալների հարցը
Բոլորը

ՀՀ կառավարության՝ հուլիսի 22-ին կայացած նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսական կրթման ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Որոշման ընդունումը պայմանավորված է յուրաքանչյուր հինգ տարին մեկ այն վերանայելու անհրաժեշտությամբ․ դա ամրագրված է 2014 թվականին Կառավարության նիստի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ:

Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց բարեկեցության աճին՝ օգնելով նրանց ստանալ գիտելիքներ, հմտություններ, ձևավորել պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ։

 Նախագծի պատմություն

Հիմք ընդունելով 2012 թվականին Համաշխարհային բանկի իրականացրած Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման հարցման ցածր արդյունքները և հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման կարևորությունը՝ 2012 թվականին Կենտրոնական բանկը ձևավորել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողով: Վերջինս մշակել է ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը:

2014-2019 թթ․ ընթացքում ՀՀ ֆինանսական կրթման ռազմավարության ներքո տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների, գյուղաբնակների,  զինվորականների և լայն հանրության համար։

2019 թվականին Կենտրոնական բանկն իրականացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա 2020 թվականին վերոնշյալ հանձնաժողովը մշակել է Ֆինանսական կրթման ծրագիրը և 2021-2025 թվականների գործողությունների նոր պլանը: ՀՀ ֆինանսական կրթման ծրագրով  (2021-2025 թվականների) ամփոփվում է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի իրագործման առաջին փուլի (2014-2019 թվականներ) ընթացքում գրանցած առաջընթացը, ինչպես նաև նախագծվում են 2021-25 թվականների տեսլականը և գործողությունների պլանը: Փաստաթղթում սահմանվում են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը և դրանց ուղղված ծրագրերը, ծրագրերի արդյունավետության գնահատման և ֆինանսավորման մոտեցումները։

Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ սահմանված նպատակներն են՝ անձնական և ընտանեկան բյուջեի արդյունավետ կառավարում, խնայողությունների կատարում և երկարաժամկետ պլանավորում, վարկերի և պարտքերի արդյունավետ կառավարում, ֆինանսական ծառայություններից օգտվելիս սեփական իրավունքների պաշտպանություն, ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործում (այդ թվում՝ ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից խուսափում), ինչպես նաև հիմնական ֆինանսական հասկացությունների իմացություն և դրանց արդյունավետ կիրառում՝ անձնական ֆինանսները կառավարելիս։

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիր (2014-2019 թթ.)

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը 2014 թ.-ին գործարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ ԿԲ-ի միջև համագործակցության արդյունքում: Ծրագրի նպատակն էր ապահովել ֆինանսական կրթություն ոչ միայն աշակերտների, այլև նրանց ընտանիքների անդամների համար: Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»: Մշակվել և հաստատվել են կրթական չափորոշիչներ, ծրագրեր ու այլ ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր: 2017-2018 ուսումնական տարում պիլոտային ծրագիրն իրականացվել է 14 դպրոցներում: Ծրագրի արդյունավետությունը գնահատվել է ֆոկուս խմբերի միջոցով` ցույց տալով ծրագրի դրական ազդեցությունը: Այդ արձագանքի հիման վրա 2018-2019 ուսումնական տարում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ 2019 թ. դեկտեմբերի դրությամբ՝ ֆինանսական կրթություն է իրականացվել 685 դպրոցում՝ ընդգրկելով հանրակրթական ուսհաստատությունների շուրջ 50%-ը: Ընդհանուր առմամբ՝ 220,000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն, իսկ 4,951 ուսուցիչ՝ վերապատրաստվել:

Ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրում (2014-2019 թթ.)

ՀՀ ԿԲ-ն համագործակցել է համալսարանների հետ՝ ապահովելու ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրումը: Օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանն ունի «Անձնական ֆինանսների ներածություն» դասընթաց: ԿԲ-ն վերապատրաստել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մի շարք դասախոսների՝ այդպիսով հնարավորություն տալով նրանց ապահովել իրենց ուսանողների ֆինանսական կրթությունը: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ծրագրերի բազմաթիվ միջոցառումներ հիմնականում թիրախավորել են ուսանողներին։ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի միջոցառումների շարքը ներառել է ֆինանսական բանավեճեր՝ Եվրոպական երիտասարդական պառլամենտի հետ համագործակցությամբ, ֆինանսական թեմաներով ինտելեկտուալ առաջնություն՝ «Հայ գիտնականների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ և այլն:

2021-2025 թթ. գործողությունների ծրագիր

2021-2025 թթ. գործողությունների ծրագրի թիրախային խմբերն են աշակերտները, ուսանողները, գյուղական համայնքները, կանայք և ընտանիքները, միգրանտներն ու աշխատողները: Գործողությունների պլանը մշակելիս հաշվի են առնվել նախորդ ժամանակահատվածի ընթացքում քաղված դասերը և բազմակողմանի քննարկումները:

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 ուսումնական տարին ընդգրկելով հանրապետության բոլոր դպրոցները և 4 առարկաների ուսուցիչներին: Դպրոցներում ֆինանսական կրթությունն արդյունավետ իրականացնելու նպատակով «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդող այն ուսուցիչները, ովքեր դեռևս վերապատրաստում չեն անցել, մինչև 2022-2023 ուսումնական տարվա վերջ կվերապատրաստվեն: ԿԲ-ն կհամագործակցի Մանկավարժական համալսարանի հետ` կազմակերպելու ֆինանսական կրթություն մատուցելու վերապատրաստում այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են դառնալ վերոնշյալ առարկաների ուսուցիչ: ԿԲ-ն կփոխգործակցի նաև այլ բուհերի հետ, որոնք իրականացնում են վերոնշյալ առարկաների ուսուցիչների ուսուցում:

Բացի դրանից՝ ԿԲ-ն կաջակցի ընթացիկ նախաձեռնությունների իրականացման շարունակականությանը և կօժանդակի մի շարք բուհերի՝ ուսանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու համար: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ամենամյա ծրագրերը կշարունակեն ընդգրկել հիմնականում ուսանողներին ուղղված բազմազան մրցույթներ ու միջոցառումներ: