Ալիևը հայտնել է, որ ադրբեջանական ուժերը ՀՀ տարածքից չեն հեռանա, քանի որ այն «իրենցն են համարում»

Լուրեր

21.09.2026 | 14:50
Այսօրվա իշխանությունները ծրագրված գնում են երկրի ապամոնտաժման. Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 14:34
Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները Գանձասարի վանական համալիր են այցելել
21.09.2026 | 14:26
Լավրովը Արարատ Միրզոյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ
21.09.2026 | 14:17
Հայ մարզիկները Ստամբուլում 14 ոսկե մեդալ են նվաճել գրեփլինգի հեղինակավոր մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 14:05
Ուկրաինայի մի քանի շրջանների վրա ռուսական հարձակման հետևանքով զոհ և վիրավորներ կան
21.09.2026 | 13:58
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանին անկախության 35-ամյակի առթիվ
21.09.2026 | 13:53
Լատվիայի, Լիտայի ու Էստոնիայի ԱԳՆ-ները շնորհավորել ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ
21.09.2026 | 13:50
«Անկախ պետության ամրությունը նաև բանակի ուժն է»․ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
21.09.2026 | 13:41
Հայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար
21.09.2026 | 13:33
Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ չի պատկերացրել երբեք․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 13:24
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն
21.09.2026 | 13:15
ՀԱԿ-ի Հանրապետական խորհրդի նիստի արդյունքներով ասուլիս. ՈՒՂԻՂ
21.09.2026 | 13:13
Թրամփը Զելենսկիի հետ հեռախոսազրույցում կրկին խնդրել է չհարվածել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին․ Axios
21.09.2026 | 13:09
Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա առթիվ
21.09.2026 | 13:03
Պուտինը շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առիթով
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական  AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ շարունակում են իրենց դիրքերն ամրացնել Հայաստանի հետ սահմանին։ Նա խոսել է ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման մասին՝ նշելով, որ չեն պատրաստվում հեռանալ ու կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել։

«Շառլ Միշելը Երևան այցի ժամանակ  սահմանային տարածքներն անվանեց վիճելի։ Ես համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ մենք  այդ տարածքները համարում ենք մերը։ Ես գտնում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է։ Իսկ Զանգեզուրը մեր նախնիների հողն է, և մենք գտնվում ենք մեր հողում»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է Շառլ Միշելի՝ Ադրբեջան այցի ընթացքում։

«Ես նրան փորձեցի բացատրել, որ մենք տեղաշարժվել ենք դեպի մեր սահմանները։ Ինչո՞ւ ենք մայիսին եկել, որովհետև ձյունը հալվել է։ Այն բանից հետո, երբ ձյունը հալվեց, մենք վերցրինք անհրաժեշտ բարձունքները ու տեղակայվեցինք  դրանց վրա, ամրացանք այնտեղ ու կամրանանք»,- ասել է Ալիևը։

Բացի այդ, նա  կրկին ադրբեջանական այն  թեզն է հնչեցրել, որ «ո՛չ Լեռնային Ղարաբաղ կա, ո՛չ էլ կարգավիճակ»։

«Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր չկա, և այն փաստը, որ Շառլ Միշելը չի օգտագործել այդ արտահայտությունը, որպես հարգանք է ընկալվում մեր դիրքորոշման նկատմամբ։ Ինչ վերաբերում է կարգավիճակին. նոյեմբերի 10-ին՝ պատերազմից հետո, ցույց տվեցի կարգավիճակի տեղը»,- ասել է Իլհամ Ալիևը։

 

Էմմա Չոբանյան