Վրաստանի խորհրդարանում անվտանգության արտակարգ ռեժիմ է մտցվել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի խորհրդարանում գործում է անվտանգության արտակարգ ռեժիմ, որպեսզի սպառնալիքի տակ չդրվի օրենսդիր մարմնի աշխատանքը։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

Նշված հայտարարությունը Կուչավան արել է այն բանից հետո, ինչ «Լելո՝ գործընկերություն հանուն Վրաստանի» ընդդիմադիր խմբակցության նախագահ Բադրի Ջապարիձեն բացատրություն է պահանջել, թե ինչու խորհրդարանի շենք չեն թսղնում մուտք գործել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ունեն անցաթղթեր։ Ջապարիձեի խոսքով՝ նրանք ցանկանում էին խորհրդարանում մամլո ասուլիս անցկացնել։

«Մի քանի հասարակական կազմակերպություններ խնդրել են իրենց համար անցագիր տրամադրել: Մենք ձևակերպել ենք, բայց նրանց դեռ թույլ չեն տալիս մուտք գործել: Եթե դա պայմանավորված է անվտանգության միջոցառումներով, ապա նախապես ասեք, որ այս հինգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին չի կարելի ներս թողնել, քանի որ նրանք սպառնալիք են խորհրդարանի անվտանգության համար: Չի կարելի սահմանափակել մարդկանց մուտքն այդքան անպատասխանատու կերպով»,- Կուչավային է դիմել Ջապարիձեն։

Իր հերթին խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ապագայում արտակարգ ռեժիմ մտցնելու մասին նախապես կհաղորդվի։

 

Տաթև Ֆռանգյան