Մեկնարկել է շուրջ 7500 ուսուցիչների վերապատրաստման գործընթացը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ դպրոցների շուրջ 7500 ուսուցիչների համար, ներառյալ` Տավուշի մարզի դպրոցները, մեկնարկել են տեղեկատվական եռօրյա առցանց սեմինարներ, որոնք իրականացվում են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ-ից:

Սեմինարների նպատակն է ուսուցիչներին իրազեկել այն նոր փոփոխությունների մասին, որոնք վեց ուսումնական ոլորտների մասով տեղ են գտել վերանայված հանրակրթության պետական չափորոշչում, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում ու ծրագրերում։ Այդ ոլորտներն են՝ «Հայոց լեզու, գրականություն», «Օտար լեզուներ», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ», «Տեխնոլոգիա» ու «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»:

Սեմինարներն իրականացնում են առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը վերանայած աշխատանքային խմբերի 32 փորձագետներ, ինչպես նաև փորձարկող դպրոցներից ընտրված ու վերապատրաստում անցած 23 ուսուցիչներ:

Սեմինարների առանցքում փորձագետների մշակած վերապատրաստման մոդուլներն են, որոնք ներառում են հետևյալ թեմաները՝ հանրակրթության պետական չափորոշիչ, փոփոխություններ առարկայական չափորոշիչներում և ծրագրերում, սովորողների ուսումնառության վերջնարդյունքները և կարողունակությունները, դասավանդման մեթոդաբանություն. բովանդակությունը մատուցելու լավագույն եղանակները՝ ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառական ծրագրերը, նախագծային ուսուցում, միջառարկայական կապեր՝ այլ առարկաների հետ հարաբերվող միասնական դասավանդում, գնահատում, սովորողների կարողունակությունների զարգացում, գնահատումների հիման վրա ուսումնական ծրագրի կատարելագործում և այլն։