Հնդկական շտամը գրոհում է, հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան․ ինչ իրավիճակ է Վրաստանում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամով վարակված մարդկանց թիվը շարունակում է աճել, կլինիկաներն արդեն դժվարությամբ են հաղթահարում հիվանդների հոսքը: Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցում, չնայած այն հանգամանքին, որ գրեթե ամեն օր նոր մահճակալներ են ավելանում, ազատ տեղեր չկան, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը:

Ըստ կլինիկայի փոխտնօրեն Ջավարա Ուգրեխելիձեի՝ բոլոր 350 մահճակալները, որոնք մոբիլիզացվել են վարակված հիվանդների համար, զբաղված են: Ինչ վերաբերում է մանկական մահճակալներին, ապա կլինիկան արդեն պատրաստ է նաև երեխաների ընդունել:

Մցխեթայի բժշկական կենտրոնի տնօրեն Լիկա Մումլաձեի խոսքով՝ քովիդ-հիվանդների կեսից ավելին, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, վարակված են հնդկական շտամով:

«Դեպքերի թվի աճի հետ մեկտեղ՝ բարդանում է նաև իրավիճակը կլինիկայում, այս փուլում մեզ մոտ ստացիոնար բուժում է ստանում 112 հիվանդ։ Հաշվի առնելով հիվանդության ընթացքը, կլինիկական պատկերը, տարածումն ու անամնեզը՝ մենք կարող ենք ենթադրել, որ հոսպիտալացվածների 70%-ը վարակված է հնդկական շտամով»,- հայտնել է Մումլաձեն։

Բժիշկների խոսքով՝ հնդկական շտամն առանձնանում է սովորական գրիպին բնորոշ ախտանիշներով, և մարդիկ հաճախ շփոթում են կորոնավիրուսը սովորական մրսածության հետ: Բժիշկները բոլորին հորդորում են զգույշ լինել, ախտանիշների առկայության դեպքում թեստավորվել և ինքնամեկուսանալ։

Ըստ համաճարակաբանների՝ Վրաստանում հենց հնդկական շտամի տարածման պատճառով է, որ կլինիկաներում մահճակալների պակաս կա: Հաղորդվում է, որ հնդկական շտամն ավելի շատ տարածվում է երեխաների և երիտասարդների շրջանում: Այն 50%-ով ավելի վարակիչ է, քան բրիտանական շտամը, որը ժամանակին համարվում էր 50%-ով ավելի վարակիչ, քան չինականը:

Հավելենք, որ հուլիսի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2616 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 390․945 է:

Տաթև Ֆռանգյան