«Թուրքիան սիրիացի վարձկաններին կտեղափոխի Աֆղանստան սեպտեմբերին». թուրք լրագրող

Լուրեր

14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
Բոլորը

Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու հարցով թուրք-ամերիկյան բանակցությունների ֆոնին լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում Թուրքիան սիրիացի վարձկաններ կտեղափոխի Աֆղանստան. գրում է ermenihaber-ը:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է տվել ընդդիմադիր հայացքներով թուրք լրագրող Ֆեհմի Թաշթեքինը: Թուրքական «Artı gerçek» ալիքով հեռարձակվող հայազգի Հայկո Բաղդադի հեղինակային հաղորդմանը հյուրընկալված Թաշթեքինը տեղեկացրել է, որ սիրիական շրջանակներից արդեն լուրեր են հասնում սեպտեմբերին վարձկանների Քաբուլ հնարավոր տեղափոխման վերաբերյալ:

«Պնդումների համաձայն՝ սիրիացի զինյալներին որպես աշխատակից գրանցելու են թուրքական անվտանգության մասնավոր ընկերություններում: Եթե համաձայնությունը (Քաբուլի օդանավակայանի պահպանության) իրականություն դառնա, ապա նրանց սեպտեմբեր ամսից սկսած կտեղափոխեն Աֆղանստան: MİT-ը (Թուրքիայի հետախուզական ծառայություն) Քիլիսի շրջանում 6 սիրիական զինված խմբավորման հետ հանդիպումներ է անցկացրել ու հանձնարարել, որ նախապատրաստվեն առաջին փուլում 2000 զինյալի տեղափոխությանը: Վարձատրության մասին համաձայնություն կա»,- ասել է Թաշթեքինը:

Վերջինս նշել է, որ այս խոսակցությունները դեռ պնդումներ են, և փոքր-ինչ վաղ է դրանց մասին խոսելը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Լիբիայի դեպքում էլ սկզբում հերքեցին զինյալներ տեղափոխելու մասին լուրերը, բայց հետո պարզվեց հակառակն է:

Թաշթեքինը նաև խոսել է Աֆղանստան վարձկան զինյալներ տեղափոխելու հարցում Անկարայի դրդապատճառների մասին՝ ասելով. «Թուրքական ռազմական ներկայությունն այնտեղ (Աֆղանստանում) հասնում է 600 զինվորի: Օդանավակայանը Թուրքիան արդեն 4-5 տարի կառավարում է: Ընդ որում ավելի շատ ոչ թե պահպանություն է իրականացնում, այլ աշխատեցնում է: Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ նոր համալրում չի լինելու: Եթե նոր համալրում չլինի, ապա այս մեծ օպերացիան ինչպե՞ս են իրագործելու: Ահա այստեղ է, որ մարդկանց ուղեղում հայտնվում է զինյալներ տեղափոխելու միտքը: Դրա գումարն էլ ցանկանում են ՆԱՏՕ-ից վերցնել»:

Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո զորք ուղարկել այդ երկիր՝ պաշտպանելու և շարունակելու աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը:

ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ: