Ֆրանսիան և Հունաստանը պարտադիր են դարձնում կորոնավիրուսի դեմ պատվաստումն առողջապահության ոլորտում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ֆրանսիան և Հունաստանը պարտադիր են դարձնում կորոնավիրուսի դեմ պատվաստումն առողջապահության ոլորտում և ծերերի խնամքի կենտրոնների աշխատողների համար։ Այս մասին Twitter-ի իրենց միկրոբլոգերում հայտնել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միծոտակիսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆրանսիայում COVID-19-ի դեմ պատվաստումը բուժաշխատողների համար պարտադիր կդառնա սեպտեմբերի 15-ից։ Բոլոր նրանք, ովքեր կհրաժարվեն պատվաստվելուց, չեն կարողանա աշխատել առողջապահության ոլորտում և աշխատավարձ չեն ստանա, հայտարարել է Ֆրասնիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը։

Բացի այդ, տարեսկզբին պատվաստված խոցելի խմբի ներկայացուցիչներին կներարկվի 3-րդ դեղաչափը՝ կորոնավիրուսի դեմ իմունիտետը պահպանելու համար։

Հունաստանում պարտադիր պատվաստումն ուժի մեջ է մտնում օգոստոսի կեսից՝ ծերանոցների աշխատողների համար և սեպտեմբերի 1-ից՝ բժշկական հաստատությունների բոլոր աշխատակիցների համար։

«Մենք կկարողանանք ավարտել առողջապահության ոլորտում ճգնաժամի այս վերջին գլուխը միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուրն անի ազատության պատվաստումը»,- ընդգծել է Հունաստանի վարչապետը։

Տաթև Ֆռանգյան