Ուշ շրջանի կցակառույցները, միգուցե, քանդվեն, բայց հուշարձան հանդիսացող շենքը՝ ոչ․ Հարություն Վանյանը՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող շենքի մասին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Երևանի Հանրապետության 46 հասցեում գտնվող 19-րդ դարի պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը կարող է քանդվել։ Նման մտահոգություն ունեն փողոցի բնակիչները։ Խնդրի կապակցությամբ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն է նամակով դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

Նամակում, մասնավորապես, նշված է, որ Հանրապետության 46 հասցեում գտնվող պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքը ներառված է 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրում։ Ըստ այդմ, կոմիտեն նախարարությունից ակնկալում է ներկայացնել դիրքորոշում հուշարձան-շենքի պահպանման կամ քանդման վերաբերյալ, նաև՝ հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական եզրակացությունը և հուշարձանի կարգավիճակի վերաբերյալ փաստացի ամբողջական հիմքը։

Հուլիսի 12-ին կապալառու կազմակերպության ներկայացուցիչը քաղաքացիներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել էր, որ ըստ իր տեղեկությունների՝ կառույցը հուշարձան է համարվում միայն ֆասադային և 6 մետր խորությամբ հատվածներով։

Խնդրի հետ կապված Factor.am-ը զրուցեց ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի հետ։

«Քանդման թույլտվությունները, ինչպես գիտեք, մեր նախարարությունը չի տալիս, դրա մասին մեկնաբանություն չեմ կարող տալ։ Բայց այն, որ շենքը պատմամշակութային հուշարձան է և ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, այդքանով հանդերձ՝ քանդման ենթակա չէ և օրենքով պաշտպնված է»,- ասաց նա։

Ըստ Վանյանի՝ կոնկրետ Հանրապետության 46 հասցեի հետ կապված կառուցապատողից հայեցակարգային առաջարկ է եղել, որը Գիտամեթոդական խորհրդում քննարկել է լիազոր մարմինը, ըստ կարգի՝ ստացել դրական եզրակացություն։

«Ավելի մանրամասն հուշարձանի հետ կապված՝ վերականգնման մեթոդների, մնացած այլ հարցերի, սպասում ենք իրենց կողմից նախագծի, որը նույնպես կքննարկվի Գիտամեթոդական խորհրդի կողմից և կորոշվի, թե ի՞նչ չափով միջամտություն կլինի հուշարձանին և ի՞նչ մեթոդներով։ Ճակատային հատվածի հետ կապված՝ արդեն առաջին նիստից հստակ առաջադրանք կա, որ այն չի ապամոնտաժվելու, չի քանդվելու, չի վերաշարվելու և նույնությամբ պահպանվելու է, ինչպես նաև կա առաջադրանք, որ ներքին բակի փայտից պատշգամբներըմ որոնք բավականին վատ վիճակում են, դրանք էլ իրենց նախնական տեսքով պիտի վերականգնվեն»,- ընդգծեց Հարություն Վանյանը։

«Շենքն ամբողջությամբ է հուշարձան, բացառությամբ, եթե կան ուշ շրջանի կցակառույցներ, որոնք հատուկ են այդ ժամանակվա շենքերին, հատկապես՝ քաղաքային միջավայրում, կան բազմաթիվ օրինակներ, երբ հուշարձան-շենքի կառուցումից հետո, տարբեր երևույթներից դրդված, հենց բնակիչների, օգտագործողների կողմից ավելացվել են կցակառույցներ, որոնք հուշարձանի մաս չեն համարվում։ Այսինքն՝ նախագծային փուլում, որը կներկայացվի, արդեն ուսումնասիրված կլինեն ուշ շրջանի կցակառույցները, որոնք հուշարձանի հետ կապ չունեն, դրանք, միգուցե, կթույլատրվի քանդել, ապամոնտաժել, իսկ հուշարձանի հետ կապված արդեն վերականգնող ճարտարապետները կքննարկեն մեթոդները, ճանապարհները, թե ինչպես կարելի է դրան մոտենալ»,- նշեց ԿԳՄՍՆ պաշտոնյան։

Մերի Մանուկյան