Լեռնային Ղարաբաղը պատերազմից հետո Բաքվի նշանառության և Մոսկվայի «պաշտպանության» տակ է․ DW-ի անդրադարձը

Լուրեր

18.01.2026 | 19:11
Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում են
18.01.2026 | 18:39
Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին պատասխանել ԱՄՆ-ին «առևտրային բազուկայով»
18.01.2026 | 17:17
Bild. Գերմանացի զինվորականները վաղաժամ և «առանց բացատրությունների» լքել են Գրենլանդիան
18.01.2026 | 16:33
Մենք վստահ քայլերով շարժվում ենք միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ․ ՀՖՖ նախագահի ուղերձը
18.01.2026 | 15:52
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում
18.01.2026 | 15:30
Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում
18.01.2026 | 15:00
WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա
18.01.2026 | 14:06
Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար
18.01.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին կնվազի 7-10 աստիճանով
18.01.2026 | 13:25
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
18.01.2026 | 13:09
Նույն ընտանիքից զորակոչվեցին երկու ժամկետային զինծառայող՝ իգական և արական սեռի
18.01.2026 | 12:49
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է
18.01.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզում
18.01.2026 | 11:10
ԵՄ երկրների դեսպանները հավաքվում են արտակարգ նիստի․ պատճառը Թրամփի հայտարարությունն է
18.01.2026 | 10:59
Թրամփը հայտարարել է Եվրոպայի ութ երկրների համար 10% մաքսատուրքի սահմանման մասին՝ Գրենլանդիայի պատճառով
Բոլորը

Ինչպե՞ս են Ռուսաստանին ու ԵՄ-ին վերաբերվում Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո։ Ինչո՞ւ է պատերազմին խառնվել Թուրքիան և ինչպես է քարոզչությունն աշխատում Բաքվում։ Այս հարցերի շուրջ տեսակետ է հայտնել գերմանական Էբերտի հիմնադրամի փորձագետը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո տարածաշրջանի այն մասը, որտեղ հայերն են բնակվում և որը չի փոխանցվել Ադրբեջանին հրադադարի համաձայնագրից հետո, փաստացի դարձել է Ռուսաստանի պրոտեկտորատ, իսկ ԵՄ-ի հեղինակությունը տարածաշրջանում վատթարացել է, կարծում է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Ֆելիքս Հեթթը։

Հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարման ժամանակ Հեթթը նշել է, որ Ղարաբաղի մասին հիմա օբյեկտիվ տեղեկատվություն քիչ կա։ Նա հիշեցրել է, որ 2014 թվականին Բաքուն փակել է Ադրբեջանում Էբերտի հիմնադրամը, իսկ Երևանի հետ կառույցը սերտ կապեր է պահպանում։

Հեթթի խոսքով՝ հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչության մեկ երրորդը՝ շուրջ 110․000 մարդ, փախել է Հայաստան։ Ավելի ուշ 70․000-ը վերադարձել է, բայց ոչ այն քաղաքներն ու գյուղերը, որտեղ ավելի վաղ ապրում էին և որոնք հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Այդ պատճառով, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը նվազել է, իսկ բնակչությունը՝ ավելացել վերադարձած հայերի հաշվին։ Դրա համար գոյություն ունի բնակության վայրի, աշխատանքի ու ջրամատակարարման խնդիր։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պատճառով ոչ մի միջազգային կազմակերպություն այնտեղ չի աշխատում՝ բացառությամբ Կարմիր Խաչի, որն էլ օգնություն է ցուցաբերում։

Ըստ Ֆելիքս Հեթթի՝ օժանդակողների դերում են հանդես գալիս նաև ռուս զինծառայողները, այդ թվում՝ ենթակառուցվածքների վերականգնման հարցում։ Հիմա տարածաշրջանում 4․000 ռուս զինծառայող կա։

Գերմանացի փորձագետը նշել է, որ հայերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվողները, ելնում են նրանից, որ ռուսները երկար են տարածաշրջանում մնալու։ Ռուսաստանի հասցեին քննադատական տրամադրությունները, որոնք կային պատերազմից առաջ, ըստ նրա, հիմա չեն նկատվում։ Ռուս զինվորականների ներկայությունը Ղարաբաղի բնակիչներն ընկալում են որպես սեփական անվտանգության երաշխիք, քանի որ նրանց օգնում են մուտք ունենալ արոտավայրեր, հասնել ջրամբարներին, գերեզմանոցներին, որոնք շատ մոտ են  ադրբեջանական դիրքերին։

Խոսելով հակամարտությունում Ռուսաստանի դիրքի մասին՝ փորձագտը նշում է, որ  կան տարբեր մեկնաբանություններ, թե ինչու Մոսկվան «թույլ տվեց» Ադրբեջանին հաղթանակ տանել։ Վարկածներից մեկն այն է, որ Հայաստանը, պարտվելով պատերազմում ու կորցնելով տարածքների մեծ մասը, որոնք ստացել էր 1994 թվականի պատերազմի արդյունքում, Ռուսաստանից ավելի կախված է դարձել։ Դա համապատասխանում է ՌԴ արտաքին քաղաքական կոնցեպտին, որը ձգտում է բազմաբևեռ աշխարհի՝ առանց ԱՄՆ-ի գերակայության։ Եվ այդ հայեցակարգում Ռուսաստանը Կովկասը դիտարկում է որպես իր ազդեցության ոլորտ։

Գերմանացի փորձագետի խոսքով՝ ԵՄ-ի և Գերմանիայի հեղինակությունն այս տարածաշրջանում տուժել է Ղարաբաղյան պատերազմից հետո։ ԵՄ-ն հանդես եկավ Ղարաբաղում պատերազմի դեմ, բայց այն տեղի ունեցավ, դրա համար ԵՄ-ին տարածաշրջանում նախատում են, որ դիվանագիտությունը չաշխատեց։ Բացի այդ, Հայաստանի կողմից քննադատություններ են հնչում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու համար, որը պատերազմը սկսել է Թուրքիայի բացահայտ աջակցությամբ։

Հեթթի կարծիքով՝ ԵՄ-ի փորձը՝ կարգավորելու Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ձախողվեց, որովհետև այս տարածաշրջանը եվրոպացիները դիտարկում են որպես ծայրամաս։ Դրա հետ մեկտեղ, նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը որևէ արդյունք չտվեցին։  Քանի որ հակամարտության կարգավորման բազային պայմանն է՝ Ղարաբաղի կարգավիճակը տարածքների փոխանակման դիմաց, սակայն հակամարտության կողմերը հրաժարվեցին դա անել։

Փորձագետը նշում է, սակայն, որ դա չի նշանակում, թե Ղարաբաղում հակամարտությունն ու դրա հետևանքները չեն հուզում եվրոպացիներին։ Չնայած նրան, որ հակամարտությունը ԵՄ սահմաններից հեռու է, չպետք է արհամարհել այն փաստը, որ նավթի վաճառքով հարստացած փոքր երկիրը պատերազմ է սկսել՝ հրաժարվելով հակամարտության խաղաղ կարգավորումից։ Դա շատ է մտահոգում եվրոպացիներին սեփական անվտանգության տեսակետից, ինչպես նաև այն, թե ինչպես են Ադրբեջանի պետական լրատվամիջոցները նախկինի պես շարունակում ատելություն քարոզել հայերի նկատմամբ, իսկ Բաքուն փորձում է ավելի ամրապնդել Ղարաբաղյան պատերազմում հաղթողի իր դիրքերը։

Հեթթը խոսել է նաև պատերազմում Թուրքիայի դերակատարման մասին։ Նա նշել է, որ ի տարբերություն ԵՄ-ի և Գերմանիայի՝ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման գործում դերակատարում ունեցավ Թուրքիան։ Նախագահ Էրդողանը բացահայտ ռազմական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին։ Գերմանացի փորձագետն ասել է, որ թուրքական կողմից ստացված զենքերի շնորհիվ, հատկապես՝ նոր անօդաչուների, որոնց դեմ անզոր էր հայկական ՀՕՊ-ը, Ադրբեջանը հաղթեց ռազմական գործողություններում։

Ֆելիքս Հեթթն ընդգծում է, որ հասկանալի չէ՝ ինչի էր ձգտում հասնել Թուրքիան մասնակցելով պատերազմին, անհասկանալի է նաև, թե ինչու նա հրադադարի հայտարարումից հետո էլ շարունակում է արգելափակել Հայաստանի հետ սահմանը, որը փակել է 90-ականների սկզբներին՝ պատճառաբանելով «հայկական զորքերի կողմից ադրբեջանական շրջանների օկուպացիայով»։ Սակայն Երևանն էլ, որը տեսականորեն շահագրգռված պետք է լինի տնտեսական պատճառներով վերադառնալ նորմալ ռեժիմի, սահմանի բացումը դիտարկում է որպես իր անվտանգությանը սպառնալիք։

Էմմա Չոբանյան