Թուրքիան Լիբիայից ու Արցախից հետո պատրաստվում է սիրիացի վարձկաններ ուղարկել Աֆղանստան

Լուրեր

16.06.2026 | 15:38
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ նոր պատժամիջոցների մասին
16.06.2026 | 15:27
Ես այլևս չեմ ուզում թաքցնել․ Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական շրջանում ՀՀ-ին սպառնացող վտանգների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 15:20
Ընդամենը մեկ խախտում․ Կաբո Վերդեի հավաքականն աշխարհի առաջնությունների ռեկորդ է սահմանել
16.06.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը կարող է պետականացվել // «Միասնության թևեր»-ը ՍԴ կդիմի․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 15:08
Ջորջա Մելոնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում ընտրություններում տարած հաղթանակի առիթով
16.06.2026 | 15:01
Վենսը հայտարարել է, որ Թրամփը կարող է ԱՄՆ-Իրան համաձայնագրի տեքստը հրապարակել մինչև ուրբաթ
16.06.2026 | 14:59
Արմեն Գրիգորյանը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
16.06.2026 | 14:53
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել պատանեկան ԱԱ-ում
16.06.2026 | 14:45
Հայտնաբերվել է 194 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
16.06.2026 | 14:37
Ալիևը Հռոմի պապին Ադրբեջան է հրավիրել
16.06.2026 | 14:28
ՖԻՖԱ-ն կվճարի ԱՄՆ-ի մուտքի թույլտվություն չստացած աֆրիկացի մրցավարի աշխատավարձը
16.06.2026 | 14:20
Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն ուրբաթ
16.06.2026 | 14:16
ՀՀ-ն կես տարի առաջ երկաթուղային փակուղում էր, հիմա աշխարհը մեզ համար բաց է. Ռուբինյան
16.06.2026 | 14:09
ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել ՌԴ անարդար առևտրային սահմանափակումներին․ Կալլաս
16.06.2026 | 14:06
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Լիբիա ու Ադրբեջան հազարավոր վարձկաններ ուղարկելուց հետո թուրքական իշխանությունները հիմա էլ նախատեսում են Սիրայից վարձկաններ տեղափոխել Աֆղանստան։ Այս մասին գրում է regionmonitor.com-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները:

Համաձայն Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնի՝ Անկարան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հավատարիմ կուսակցությունների մի շարք ղեկավարների հետ սիրիացի վարձկաններին Քաբուլ տեղափոխելու շուրջ, ինչը նախկինում արվել է Լիբիայում ու Լեռնային Ղարաբաղում։

RT-ի արաբական ծառայությունն էլ գրում է, որ Թուրքիան պատրաստվում է 2000 վարձկան ուղարկել Աֆղանստան և արդեն բանակցություններ է սկսել սիրիական ընդդիմության զինյալների հետ։ Նշվում է, որ հունիսի 24-ին թուրքական Քիլիսում կայացել է հանդիպում Թուրքական հետախուզության ու սիրիական ընդդիմադիր խմբակցության ղեկավարների միջև Աֆղանստան սիրիական զինյալներին պատրաստելու՝ Աֆղանստան ուղարկելու համար։

Աղբյուրները նշում են, որ թուրքական կողմը ցանկանում է խաղալ միջազգային իրավունքի մեջ՝ գրանցելով այդ վարձկաններին անվտանգության ընկերություններում և օրինականացնելով նրանց ներկայությունը Քաբուլում` միջազգային հանրության աչքում իրենց իմիջը պահպանելու համար: Վարձկան մարտիկների աշխատավարձը գնահատվում է 2000-3000 դոլարի սահմաններում:

Էմմա Չոբանյան