ԵՄ հանձնակատարը Բաքվում հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
Բոլորը

Բաքվում գտնվող ԵՄ Հարևանության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևի ու նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով նախագահի աշխատակազմի հայտարարությունը, հաղորդրում են, որ հանդիպմանը նշվել է, թե ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են և Բաքուն ԵՄ-ի հուսալի գործընկերն է։

Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել տրանսպորտի, կանաչ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, գիտության, կրթության և այլ որոտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ Նշվել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի՝ Արցախի գրավյալ տարածքների ականազերծման, վերականգնման ջանքերին։

Կարևորվել է նաև TAP ծրագրի նշանակությունը ԵՄ-ի էներգետիկ անվտանգության համար։

Օլիվեր Վարհեյն էլ թվիթերյան իր միկրոբլոգում է գրառում արել հանդիպման մասին՝ նշելով, որ կողմերը կարծիքներ են փոխանակել տնտեսական ու ներդրումային ծրագրի իրագործման վերաբերյալ։

«Մենք նաև խոսել ենք COVID-19-ի հետ կապված մարտահրավերների արձագանքման միջոցների մասին»,- գրել է Վարհեյնը։

Գրառումներից մեկով էլ Վարհեյը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստվում է աջակցել Բաքվի առևտրային նավահանգստին «Արևելյան գործընկերության» տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակում։

Երեկ ԵՄ պաշտոնյան հանդիպել է նաև Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովին ու էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովին։ Այսօր սպասվում է նրա հանդիպում նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Նշենք, որ ԵՄ հանձնակատարը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է․ հուլիսի 7-ին նա այցելել էր Վրաստան, ապա՝ Ադրբեջան։ Հուլիսի 9-ին էլ նախատեսվում են Օլիվեր Վարհեյի հանդիպումները Հայաստանում։

Էմմա Չոբանյան