Տեղեկատվական սադրանք է, միտում կա. խմբակցության ղեկավար նշանակվելու հարց չի քննարկվել. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Քաղաքացիական պայանագիր» կուսակցության անդամ Արսեն Թորոսյանի հետ

-Պարո՛ն Թորոսյան, մեկ շաբաթ առաջ Դուք վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռացաք և այժմ քննարկումներ կան, որ զբաղեցնելու եք կա՛մ Ազգային ժողովի նախագահի, կա՛մ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոններից որևէ մեկը: Խնդրում եմ հստակեցնել՝ ո՞ր պաշտոնն եք զբաղեցնելու:

-Ես էլ եմ նկատել, թե Ազգային ժողովում, ՔՊ խմբակցությունում ինչպիսի «նշանակումներ» են արդեն կատարել ԶԼՄ-ների մեր գործընկերները, հատկապես՝ մի լրատվամիջոց, դա ինձ համար էլ տարօրինակ է: Ես այդտեղ միտում եմ տեսնում, հատկապես, երբ ամեն օր հրապարակվում է, որ, ես կարծես թե, նշանակվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար: Ուզում եմ նշել, որ առնվազն իմ ներկայությամբ մեր կուսակցությունում նման քննարկում չի եղել, որոշումներ չեն կայացվել, և դա համարում եմ տեղեկատվական սադրանք կամ սուտը ճշմարտության տեղ ներկայացնելու փորձ, քանի որ երբ սուտը պարբերաբար կրկնում են, դա ճշմարտության է նմանվում: Ինձ համար տարօրինակ է այդ գործընթացը:  Կարծում եմ՝ Ազգային ժողովի ձևավորմանը զուգընթաց, սահմանված կարգով նաև կուսակցությունում կքննարկվեն այն բոլոր պաշտոնները, որոնք վարչությունը պետք է որոշի, և այդ որոշումների մասին հանրությունը պատշաճ կիրազեկվի:

-Պարո՛ն Թորոսյան, նշեցիք, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը ստանձնելու հարց չի քննարկվել, իսկ ԱԺ նախագահի պաշտոնի հարցը քննարկվե՞լ է:

-Ո՛չ, խոսքս ԱԺ բոլոր ղեկավար պաշտոններին է վերաբերում:

-Բայց Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դուք ԱԺ տեղափոխվելու ցանկություն եք հայտնել:

-Այո՛, ԱԺ տեղափոխվելու փաստից բոլորը տեղյակ են, ես համամասնական ցուցակով ընտրվել եմ ԱԺ պատգամավոր և գործունեությունս շարունակելու եմ ԱԺ-ում: Իսկ ԱԺ-ի ներսում դերերի բաշխման վերաբերյալ դեռ ՔՊ-ում որոշումներ չկան, լինելուն պես բոլորը կտեղեկանան այդ մասին: Այդ խոսակցությունները հիմա ժամանակավրեպ են:

-Նաև խոսակցություններ կան, որ Սուրեն Պապիկյանը փոխվարչապետ, իսկ Արարատ Միրզոյանը՝ դեսպան է նշանակվելու։ Այս մասին կարո՞ղ եք ինչ-որ բան ասել:

-Ինձ հայտնի չեն վերջնական որոշումներ: Գիտեք, որ գործադիրի ձևավորումը տեղի է ունենում վարչապետի նշանակումից հետո… Կարծում եմ՝ «ձուկը ջրում բազար անելու» մոտիվներով խոսակցությունները պետք է դադարեցնել և սպասել գործընթացների ավարտին:

-Իշխող կուսակցությունը չի թաքցնում Հայկ Մարությանի հետ ոչ բարիդրացիական հարաբերություններ ունենալու փաստը: Տեղեկություններ են շրջանառվում, որ նա ՔՊ-ից դուրս գալու դիմում է գրել: Կարո՞ղ եք այս մասին ինչ-որ բան ասել:

-Պարզապես հիշեցնեմ՝ Երևանի քաղաքապետի ուղիղ ընտրություններ տեղի չեն ունենում, քաղաքապետն ընտրվում է կուսակցական ցուցակներով ընտրված ավագանու ընտրությունների արդյունքում: Տարօրինակ կլինի, որ քաղաքապետը չունենա քաղաքական հենարան և շարունակի պաշտոնավարել: Եթե քաղաքապետը լքել է իր քաղաքական թիմը, նա քաղաքապետ չի կարող լինել: Իսկ ՔՊ-ից դուրս գալու դիմումի փաստից տեղյակ չեմ և դրան կարևորություն չեմ տալիս, որովհետև դրանով չի որոշվում քաղաքական պատկանելիությունը և քաղաքական գիծը պահելը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան