Քաղաքացիները Ոստիկանության պարեկային ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգուկանոնի նոր որակ տեսնեն Երևանի փողոցներում. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

26.04.2024 | 17:01
ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ․ Սի Ցզինպինը՝ Բլինքենին
26.04.2024 | 17:01
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում
26.04.2024 | 16:50
Այդ գյուղերն ական են ՀՀ-ի տակ դրված, եթե պայթեց՝ ռազմական գործողություններ են լինելու․ Արմեն Խաչատարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 16:42
Բելառուսը փոխել է իր ռազմական դոկտրինը՝ դրանում ներառելով դաշնակիցներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը
26.04.2024 | 16:33
Եթե նպատակահարմար լինի այլ աղբյուրներից ավելի էժան գազ գնել, կքննարկենք. Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 16:28
Սպիտակ գծանշումներ՝ դեղինի փոխարեն
26.04.2024 | 16:18
Բեռլինում քաղէմիգրանտներն Ադրբեջանի նախագահին դիմավորել են «Ալիև, բռնապե՛տ» վանկարկումներով
26.04.2024 | 16:15
Ժամը 15։30-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 16:09
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
26.04.2024 | 15:58
Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները․ Ալիև
26.04.2024 | 15:51
«Մտահոգիչ է»․ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն
26.04.2024 | 15:49
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ
26.04.2024 | 15:40
Պատժամիջոցներ կիրառելու կոչերը միայն բարդացնում են Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերությունները․ Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 15:31
ՀՀ Ազգային ժողովը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
26.04.2024 | 15:29
ՌԴ-ում ձերբակալվել է Forbes-ի լրագրողը բանակի մասին «ֆեյքերի» գործով
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ այսօր վաղ առավոտյան այցելել է Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ: Պարեկային նոր ծառայության ծառայողների ծառայության դուրս գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել շարային ստուգատեսին:

Վարչապետի պաշտոնակատարը դիմել է ներկաներին՝ նշելով.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեծարգո պետ,
Ոստիկանության պետի տեղակալներ,
Պարեկային ծառայության հարգելի ծառայողներ,

շնորհավորում եմ բոլորիս Պարեկային ոստիկանության ծառայության մեկնարկի առիթով: Սա մեր կառավարության կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ: Բայց իրականում մենք սա պետք է ավելի լայն համատեքստում դիտարկենք՝ իրավակարգի, պետություն-քաղաքացի, ոստիկան-քաղաքացի հարաբերությունների, բարեփոխումների տրամաբանության մեջ: Եվ այստեղ ուզում եմ երկու զուգահեռ պրոցեսներ նկարագրել. առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի պաշտպանությունն է և երկրորդը՝ իրավակարգի ու օրիանականության պաշտպանության համատեքստում Ոստիկանություն-քաղաքացի համագործակցությունը, Ոստիկանություն-քաղաքացի փոխօգնությունը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային ծառայությունն այս ձևակերպման կարևորագույն խորհրդանիշներից մեկն է: Այսօր Ոստիկանությունը ներկայանում է նոր կերպարով, տեխնիկական նոր հագեցվածությամբ, մասնագիտական նոր հմտություններով, և սրա արդյունքը պետք է լինի նոր որակի իրավակարգը Հայաստանի Հանրապետությունում, տվյալ դեպքում մայրաքաղաք Երևանում, որովհետև Պարեկային ոստիկանության ծառայությունը սկսում է մայրաքաղաք Երևանից:

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կառավարությանը տվել է իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մանդատ և ՀՀ քաղաքացիները Պարեկային ոստիկանության ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգուկանոնի նոր որակ տեսնեն մայրաքաղաք Երևանի փողոցներում: Եվ ահա այս կարևորագույն առաքելությունն է, որ դուք պետք է իրականացնեք: Բայց մենք պետք է արձանագրենք, որ իրավակարգը, օրենքի և իրավունքի դիկտատուրան հաստատվում է ոչ միայն պատիժներով, ոչ միայն սանկցիաներով, այլև քաղաքացիներին ուղղորդելով, աջակցելով, օգնելով, որպեսզի նրանք տեղավորվեն և ճիշտ գործեն տվյալ իրավիճակում, օրենքի և իրավունքի տրամաբանության մեջ: Մյուս կողմից, քաղաքացին պետք է տեսնի, որ իրավունքը և օրենքն իրեն օգնության եկող, աջակցող և ոչ թե իր համար խոչընդոտներ հարուցող երևույթ է:

Եվ այստեղ է, որ պետք է տեղի ունենա հանդիպումը, փոխօգնությունը, փոխշահավետությունը: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պիտի տեսնի և արձանագրի, որ օրենքը և իրավունքը, որ պետության ուժը, որ ժողովրդի իշխանության ուժը, վճռականությունը և հետևողականությունն այն հենքն են, որի վրա կանգնած է մեր պետությունը, որի վրա կանգնած է մեր իրավակարգը և որի վրա հենվում են քաղաքացիների հարաբերությունները միմյանց և պետության հետ:

Պարեկային ոստիկանության հարգելի ծառայողներ,

կրկին բոլորիս և ձեզ շնորհավորում եմ այս նոր ծառայության մեկնարկի առիթով: Իհարկե, առաջին օրերին ծառայությունը դեռ ի հայտ կբերի բազմաթիվ նոր մարտահրավերներ, ի հայտ կգան թերություններ, որոնք մենք հընթացս իհարկե կշտկենք, բայց ուզում եմ ընդգծել՝ շատ կարևոր է, որ Պարեկային ծառայության, Ոստիկանության անձնակազմի մեծ մասը մարդիկ են, ովքեր նախկինում Ոստիկանությունում չեն աշխատել և բավականին շոշափելի հատվածը մարդիկ, ովքեր երկար տարիներ Ոստիկանությունում ծառայության փորձ ունեն:

Ահա փորձի և թարմության այս խառնուրդը պիտի նոր որակ բերի մեր Ոստիկանությանը, պիտի նոր որակ բերի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգին, պիտի նոր որակ բերի օրինականությանը, կարգուկանոնին մայրաքաղաք Երևանի փողոցներում: Մենք, իհարկե, այս գործընթացը շարունակելու ենք և Պարեկային ոստիկանությունը պիտի տարածվի Հանրապետության բոլոր մարզերով, բոլոր քաղաքներով, բոլոր գյուղերով, բոլոր բնակավայրերով և պետք է նոր որակի հարաբերություններ ստեղծվեն Ոստիկանության և քաղաքացիների միջև:

Շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատեցին այս կարևորագույն բարեփոխումն իրագործելու և կյանքի կոչելու համար: Շնորհակալություն, բարի և արդյունավետ ծառայություն»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Վահե Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել է Պարեկային ծառայության նոր ավտոմեքենաների հագեցվածությանը, որոնք համալրված են տեխնիկական ու հատուկ ժամանակակից միջոցներով:

Վարչապետի պաշտոնակատարը ծաղիկներ է խոնարհել նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Ոստիկանության ծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: