ՌԴ-ում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում 700-ից ավելի մարդ է մահացել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՌԴ-ում Covid-19-ից մահացությունների օրական ցուցանիշը նոր հակառեկորդ է գրանցել․ մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է Covid-19-ից 737 մահվան դեպք։ Այս մասին են վկայում Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։ Ընդ որում, շտաբը մահացությունների վերաբերյալ միայն նախնական տվյալներ է հրապարակում, վերջնական թվերը ամիսը մեկ անգամ հրապարակում է «Ռոսստատ»-ը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

737 մահվան դեպքը ռեկորդային ցուցանիշ է։ Համաճարակի ամբողջ ընթացքում գրանցված նախորդ առավելագույն ցուցանիշն արձանագրվել էր շաբաթ՝ 697 դեպք։

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում մինչև երեքշաբթի մահացածների թիվը ռեկորդային ցուցանիշներից ցածր է եղել՝ համապատասխանաբար, 114 և 99:

Սրա հետ մեկտեղ, սննդամթերք մատակարարողներն ու առևտրային ցանցերը խնդրել են Մոսկվայի իշխանություններին՝ մեկ ամսով երկարացնել պարտադիր պատվաստման ժամկետները, քանի որ չեն հասցնում պատվաստել աշխատակիցների 60%-ին քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կողմից նշված ժամանակահատվածում։ Որոշ ընկերություններում պատվաստվածների թիվը չի գերազանցում 17%-ը։

Տաթև Ֆռանգյան