Սկանդալ Վրաստանում․ եկեղեցուն կից գործող մանկատանը երեխաներին ծեծել են փայտերով, կանգնեցրել ցորենի հատիկների վրա, սոված թողել․ BBC

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ավելի քան 15 տարի առաջ Վրաստանը հրաժարվեց մանկատներից՝ կարևորելով երեխաներին կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու կամ խոշոր պետական հաստատությունները խնամակալության այլընտրանքային ձևերով փոխարինելու տարբերակը: Վրաց պատրիարքարանի ենթակայությամբ գործող մանկական գիշերօթիկ դպրոցում վերջերս տեղի ունեցած սկանդալը ցույց տվեց, որ բարեփոխումներն ավարտված չեն և քննարկումների տեղիք տվեց վրաց ուղղափառ եկեղեցու՝ երկրի ամենահեղինակավոր հաստատություններից մեկի փակ լինելու խնդրի վերաբերյալը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իրավապաշտպանների համար փակ հաստատության դռները Ժողովրդական պաշտպանի դիմաց բացվել են միայն հունիսի 28-ին։ Մինչ այդ, օմբուդսմենի աշխատակիցներն ապարդյուն կերպով երկու անգամ փորձել են ստուգումներ իրականացնել հաստատությունում։

Այն ժամանակ գիշերօթիկի ղեկավար Սպիրիդոն արքեպիսկոպոսը (Գոչա Աբուլաձե) նրանց ներս չի թողել՝ մերժումը բացատրելով նրանով, որ տեսուչները, իբր, «պահանջում են օրինականացնել միասեռ ամուսնությունները» Վրաստանում, և նրանց չի կարելի թողնել երեխաներին մոտ: Դրանից առաջ, վկայակոչելով կորոնավիրուսը, գրեթե մեկ տարի պետական անվտանգության գործակալության սոցիալական աշխատողներին թույլ չէին տալիս մուտք գործել հաստատություն:

Իրավապաշտպանները կասկածում էին, որ իրականում հաստատության դռները փակ են խախտումների ու երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառով, և իշխանություններին մեղադրում էին անգործության և փոխհամաձայնության մեջ:

«Ծնկներս քերծված էին, արյուն էր հոսում։ Մեկ անգամ չէ, որ այդ ամենի միջով անցել եմ»,- BBC-ին իր պատմությունն է պատմել է 19-ամյա Լուկան։ Նա առաջիններից մեկն է, որ լրագրողներին պատմել է Նինոծմինդայում տեղի ունեցողի մասին։
Պանսիոնի դարպասների մոտ նրան թողել է մայրը, երբ նա ընդամենը մի քանի շաբաթական է եղել։

Լուկան հիշում է, թե ինչպես է երեխաների հանդեպ պատժի տարբեր մեթոդներ կիրառվել՝ ծեծ փայտերով և այլ առարկաներով, երեխաներին ստիպել են կանգնել ցորենի և բրնձի հատիկների վրա:

«Երկու տարի շարունակ այցելել եմ հոգեբանների, անգամ հոգեմետ դեղեր եմ ընդունել այնտեղից դուրս գալուց հետո, որպեսզի այդ ամենից հետո հանգստացնեմ նյարդերս»,- պատմել է Լուկան, որը հաստատությունը լքել է 4 տարի առաջ։

Այժմ նա պայքարում է, որպեսզի պանսիոնը լքեն բոլոր երեխաները, իսկ հաստատությունը փակեն։

Նինոծմինդայում պատիժ կիրառելու մասին իրավապաշտպանները հայտնում էին դեռևս 6 տարի առաջ։ Ժողովրդական պաշտպանի զեկույցում, մասնավորապես, ասվում էր, որ երեխաներին կարող էին, որպես պատիժ, առանց ընթրիք թողնել կամ ստիպել չոքեչոք՝ ձեռքերը գլխին դրած անցնել միջանցքով իրենց հասակակիցների աչքի առաջ։

2016-ին, ինչպես հայտնի դարձավ միայն այս ամռանը, սկսվել է Նինոծմինդայում բռնության հնարավոր փաստերի հետաքննությունը: Հունիսին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը սկսել է բռնությունների դեպքերի հետաքննությունը: Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում հարուցվել է հինգ քրեական գործ, քննությունը շարունակվում է:

Այն, որ Վրաստանի իշխանությունները երկար ժամանակ չեն արձագանքել այն ամենին, ինչ տեղի է ունեցել պանսիոնում, փորձագետները կապում են այն բանի հետ, որ նրանք ցանկանում են ամեն գնով խուսափել եկեղեցու հետ անմիջական հակամարտությունից։

Տաթև Ֆռանգյան