ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց պիտի սկսենք․ ՌԴ-ն զորք ունի այստեղ, չե՞ն տեսնում, որ ասում են՝ միջադեպ է․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 17:49
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մոլդովայի դեմ խաղում
09.06.2026 | 17:44
Կոբախիձեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում
09.06.2026 | 17:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել է․ ՔԿ
09.06.2026 | 17:32
Սենեգալի և Ուզբեկստանի հավաքականներն ԱՄՆ-ում խիստ ստուգումներ են անցել ԱԱ-2026-ից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:24
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը
09.06.2026 | 17:19
«Ակրոնը» հրաժեշտ է տվել Էդգար Սևիկյանին
09.06.2026 | 17:17
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 17:15
ՀՀ-ն, Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են միգրացիոն ճգնաժամի բախվել․ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար
09.06.2026 | 17:07
Ինչ եղանակ է սպասվում այս ամառ․ հրապարակվել է 2026-ի գլոբալ կանխատեսումը
09.06.2026 | 17:00
Շոկային էր այն, ինչ տեսա Գյումրիում, ո՞նց կարող էր նման բան լինել մի երկրում, որտեղ ես վարչապետ եմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:52
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
09.06.2026 | 16:40
Գիտենք՝ ռեպրեսիվ ռեյդ է սպասվում մեր դեմ, գուցե բանը հասնի պարոն Ծառուկյանի ազատազրկման փորձերին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:30
Մինչև նոր կառավարության ձևավորումը 2 ամիս ունենք․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:21
Հայտնի է Եվրոպայի թոփ-5 լիգաներում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստը
09.06.2026 | 16:14
Ինչ նպատակով է Ծառուկյանը ցանկացել մեկնել ՀՀ-ից. պարզաբանում է խոսնակը
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

-Պարո՛ն Շիրինյան, Թուրքիան և Ադրբեջանը ռազմական նոր գործակցություն են սկսում՝ պարտավորվելով պաշտպանել միմյանց երրորդ երկրի հարձակումից, ինչպես և՝ Էրդողանը Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելու մտադրություն է հայտնել։ Եվ այս ֆոնին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարում է, թե ՀՀ-ի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին, ըստ էության՝ արդարացնում է ՀՀ-ին չաջակցելը։ Չի՞ ստացվում անվտանգային այն սիստեմը, որի վրա հույս ենք դրել, իրականում գոյություն չունի։

-Զասն այսպիսով թուրք-ադրբեջանական նախաձեռնության առջև ճանապարհ է բացում՝ այնպես, ինչպես անցած տարի ՌԴ-ի լուռ համաձայնությամբ թուրքական զորքն անցավ Արաքսի սահմանը Նախիջևանով, և տեղակայվեց։ Առանց ՌԴ-ի գիտության և հավանության հնարավոր չէր դա։ Ես այն ժամանակ էլ եմ ասել՝ հայ գեներալներն ի՞նչ են մտածում, հետո տեսանք, որ հայ գեներալների մեծ մասը, հավանաբար, սպասարկում է 5-րդ շարասյան շահերը, և ո՛չ Հայաստանինը, որովհետև Արցախյան պատերազմում ամեն ինչ «Բարյաքթարի» վրա գցելը և երկիրն աղետալի պարտության բերելը չի կարող առանց մտածվածության լինել։

-ՀԱՊԿ-ից այսպիսի արձագանքի դեպքում ի՞նչ քայլերի պիտի գնա ՀՀ-ն։

-Հայաստանը շատ շտապ՝ տեսանելիորեն, բանակը պետք է վերակազմակերպի և հայ-ռուսական համատեղ զորախումբը, որ կորպուս է ընդգրկում, պետք է դուրս բերի ՌԴ-ի վերահսկողությունից։ Շտապ դա պետք է վերադարձվի ՀՀ-ի Զինված ուժերին այդ միավորը, ըստ էության՝ դա նրա մասը չէ, և երկրորդ՝ շատ արագ որակյալ իրավաբաններից պետք է կազմել խումբ և հայ-ռուսական հարաբերությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում առկա իրավական հիմքը նայել։ Ես ենթադրում եմ, որ այդ օրենքներն այդպիսի լղոզվածությամբ են Սերժին և Քոչարյանին դեմ տվել, որ իրենք հաճույքով ստորագրել են։ Հիմա եթե նախաձեռնեք էլ վերանայումը, կարող է սխալ դուրս գաք, այնպես է գրված դա։ Մետրոպոլիան շատ հաճախ նաև կաշառում է, պետք է ստուգվի, թե ովքեր են ստորագրել այդ պայմանագրերը, որովհետև կյանքը ցույց տվեց՝ հայ չինովնիկների մի մասը մորից այն կողմ դոլար է սիրում։ Սա տեսնում ենք մենք։ Երրորդն էլ կա՝ աշխարհը ծղոտով չի ծածկված․ իշխանությունը պետք է շատ արագ աշխատեցնի ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ կոնտակտները, որովհետև սա մեր գոյության հարցն է, և պետք է հավասարակշռել արտաքին քաղաքականության ակտիվությամբ։

-Այս օրը պատմական է և ճակատագրական Արցախի համար՝ բացասական իմաստով 1921 թվականի հուլիսի 5-ին Թիֆլիսում գումարված ՌԿբԿ կենտկոմի կովկասյան բյուրոյի պլենումը որոշեց Ղարաբաղը ընդգրկել Ադրբեջանի կազմ՝ որպես ինքնավար մարզ։ Մինչդեռ նախորդ օրը որոշում էր կայացվել Հայաստանի կազմ մտցնել Ղարաբաղը, ինչին ընդդիմացել էր Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիմանովը։ Փաստացի՝ 100 տարի ԼՂ-ի խնդիրը գոյություն ունի՝ Արցախը ձեռքից ձեռք է անցել, այսօր կիսանկախ է, ինչպե՞ս կարող ենք շտկել պատմական այդ անարդարությունը։

-Ես չգիտեմ՝ ինչ է պատմական անարդարությունը։ Մենք պետք է շտապ վերակազմակերպվենք․ սա միայն մեր հարցը չի։ Տեսեք՝ ինչ է լինում․ 1921 թվականի հուլիսի 4-ին ՌԴ Կոմկուսի մաս կովկասյան քաղբյուրոն մի ձայնի առավելությամբ Արցախը Հայաստանի կազմում թողեց։ Հատուկ հրահանգով եկան, գիշերը վախեցրին, թե ինչ արեցին՝ փոխեցին։ Նրանք կանխավ որոշել էին Արցախը տալ Ադրբեջանին։ Քվեարկության ժամանակ հայկական կողմը շահել էր, ինչը չեղյալ հայտարարեցին, բանդիտական հանգամանք էր դա, նորից քվեարկություն կազմակերպեցին, և կարծեմ՝ Նազարեթյան ազգանունով հայի միջոցով քվեարկության թևը փոխեցին, հետո դա դարձավ անօրինական։

Ի՞նչ եմ ուզում ասել․ սա պատմական ակտ է, ձևավորվեց ԼՂԻՄ-ը, այս անգամ Արցախից ԼՂԻՄ-ը առանձնացրեցին, իսկ այս պատերազմով ԼՂ-ն էլ կիսեցին՝ Հադրութն ու Շուշին էլ վերցնելով։ Սա հակաքրիստոնեական էր, հակաքաղաքակրթական էր՝ Շուշին ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության կենտրոններից մեկն էր, իրենք հանձնել տվեցին Ադրբեջանին։ Դասը հետևյալն է՝ մեր երկրում 5-րդ շարասյուն կա, վիճակը ծանր է, պետք է մեկ-մեկ քննել, թե պատերազմի ընթացքում որ գեներալն ինչ է արել, որոնք օրուգիշեր հարցազրույցներ են տալիս, և երբ դեմքերին ես նայում, աչքերը փախցնում են։ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց պետք է սկսել, ինչո՞ւ, որովհետև ՀԱՊԿ-ն զսպաշապիկ է, դա Հայաստանի անվտանգությունը չի։ Ինչպե՞ս կարող է ակնթարթում Սիրիա հասնող ռուսական բանակն այստեղ չտեսնել, ինչպե՞ս կարող է այդպիսի բան։ Խեղդվողի փրկությունն իր գործն է՝ ուզում ես խեղդվիր, ուզում ես՝ ոչ։ Ռուսների հետ պետք է բանակցել՝ չթողնելով նաև Արևմուտքի հետ բանակցությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան