ՆԱՏՕ-ի զորավարժությունների ֆոնին ՌԴ-ն ավելացրել է իր նավերը Սև ծովում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՆԱՏՕ-ի զորավարժությունների ֆոնին Ռուսաստանն ավելացրել է իր նավերի կուտակումը Սև ծովում «Մոսկվա» հրթիռային կրեյսերի և «Ծովակալ Էսսեն» ֆրեգատի հաշվին՝ «Կալիբր» թևավոր հրթիռներով:

«Սևծովյան նավատորմի դրոշակակիրը՝ հրթիռային կրեյսեր «Մոսկվան» և «Էսսեն» ֆրեգատը, անցնում են Դարդանելի և Բոսֆորի սևծովյան նեղուցներով»,- երկուշաբթի՝ հուլիսի 5-ին հայտնել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նավերն այժմ անցում են կատարում Միջերկրական ծովից դեպի Ղրիմում Սևաստոպոլի մշտական բազա:

«Սևաստոպոլ հասնելուց հետո նավերը կհամալրեն նյութական պաշարները, կիրականացնեն պլանային տեխնիկական զննում և կշարունակեն կատարել առաջադրանքներ, ինչպես նախատեսված է նավատորմի ուժերի մարտական պատրաստության պլանի»,- ասված է Սևծովյան նավատորմի հաղորդագրության մեջ:

Այժմ Սև ծովում ընթանում են խոշոր «Sea Breeze» զորավարժությունները՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների և նրանց գործընկերների նավերի մասնակցությամբ: Դրանցում ներգրավված են ՆԱՏՕ-ի անդամ 17 երկրներից 32 ռազմանավ, 40 ինքնաթիռ և 5․000 զինծառայող, ինչպես նաև դաշինքի գործընկերներ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 32 երկրից ռազմական անձնակազմի մասնակցություն։

Տաթև Ֆռանգյան