Կիպրոսում անտառային հրդեհներ են մոլեգնում․ երկրի իշխանություններն այն անվանել են աննախադեպ երկրի պատմության մեջ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կիպրոսի իշխանություններին հաջողվել է մասամբ մարել խոշոր անտառային հրդեհը, որը բռնկվել էր կղզու հարավային մասում։ Փրկարարները, սակայն, մտավախություն ունեն, որ ուժեղ քամին կարող է կրկին տարածել կրակը։ Միջերկրածովյան երկրները արտակարգ կերպով Կիպրոս են ուղարկում հրշեջներ ու տեխնիկա, իսկ երկրի նախագահն այս աղետն անվանել է աննախադեպ հանրապետության պատմության մեջ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար հրշեջ-փրկարարների, օդանավեր և սարքավորումներ ուղարկելու մասին հայտնել են Հունաստանը, Իտալիան և Իսրայելը: Կղզում տեղակայված բրիտանացի զինվորականներն ակտիվորեն մասնակցում են ունեցել կրակի մարման աշխատանքներին։

Կիպրոսի ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ հրդեհի շրջանում հայտնաբերվել է 4 դի։ Ըստ ամենայնի, զոհվածները եգիպտացի գյուղատնտեսներ էին, որոնք շաբաթ օրվանից անհետ կորած էին համարվում այն բանից հետո, ինչ նրանց մեքենան այրված էր հայտնաբերվել։

Շաբաթ կեսօրին հրդեհը բռնկվել է Լիմասոլի շրջանի Արակապաս գյուղի մոտակայքում, իսկ կիրակի այն արդեն տարածվել է դեպի հարևան գյուղեր՝ Եպտագոնիա, Ակապնոս, Հորաս, Մելինի և Սիկոպետրաս:

«Այն պտտահողմի նման սլացավ ու ոչնչացրեց ամեն ինչ»,- պատմել է Արակապաս համայնքի ղեկավար Վասոս Վասիլիուն։

Հրշեջ-փրկարարները փորձել են կանխել կրակի տարածումը լեռնային տեղանքով և Մախերաս անտառով:

Կրակի բոցերը, ուժեղ քամու ուղեկցությամբ, տարածվել են Լիմասոլից հյուսիս-արևելք. մի քանի գյուղերի բնակիչներ տարհանվել են, տասնյակ տներ վնասվել են, դրանց մի մասն ամբողջությամբ այրվել է:


«Մենք խոսում ենք ողբերգության մասին, որը երբևէ նախկինում չի գրանցվել՝ բացառությամբ 1974 թվականի թուրքական զորքերի ներխուժման ժամանակաշրջանի։ Հաստատվում է, որ սա ամենաավերիչ հրդեհներից մեկն է և ցավոք, մարդկային կորուստներով»,- ասել է երկրի ղեկավարը հրդեհների դեմ պայքարի համակարգող կենտրոն այցի ժամանակ։

Տաթև Ֆռանգյան