Արմեն Սարգսյանը մասնակցել է «Հավասարության սերունդ» միջազգային ֆորումի՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին

Լուրեր

14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
Բոլորը

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգյուկայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց եղանակով մասնակցել է Փարիզում հունիսի 30-ից հուլիսի 2-ն անցկացվող գենդերային հավասարության և կանանց իրավունքներին նվիրված «Հավասարության սերունդ» միջազգային ֆորումի՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին և հանդես եկել ելույթով. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական և նորարարական զարգացման հնարավորություններին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև կանանց ներգրավվածությանը՝ նշելով, որ բուհերի տեխնոլոգիական ֆակուլտետներում, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում կանանց ներգրվվածությունը բավականին մեծ է. «Մենք շատ ծրագրեր ենք իրականացնում, որոնք կապված են բարձր տեխնոլոգիաների հետ: Դրանցից մեկը կոչվում է ԹՈւՄՈ, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նախաձեռնություն է և երիտասարդ սերնդին ծրագրավորման, բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ հիմնական գիտելիքներ է տալիս: ԹՈՒՄՈ կենտրոններ կան ոչ միայն Հայաստանում, այլև արդեն Փարիզում, Բեռլինում, և դիտարկվում են նաև այլ վայրեր»:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը: «Աշխարհը փոխվում է, փոխվում է շատ կտրուկ ու շատ արագ: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք նախաձեռնել ենք ATOM ծրագիրը,-նշել է նախագահը:- Այս նախագծով փորձում ենք Հայաստան բերել արհեստական բանականության ոլորտում գործով բարձրակարգ ընկերությունների՝ ստեղծելու համատեղ վենչուրային ձեռնարկություններ»:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանը երրորդ անգամ հյուրընկալելու է միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը, որի հիմնական թեմաներից մեկը նույնպես նվիրված է տեխնոլոգիական զարգացման խնդիրներին: Նա «Հավասարության սերունդ» ֆորումի մասնակիցներին ևս հրավիրել է մասնակցել «Մտքերի գագաթնաժողով»-ին:

«Հավասարության սերունդ» ֆորումը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի (UN Women), ինչպես նաև Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների նախաձեռնությամբ և միտված է պետությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համագործակցության խթանմանը՝ Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի և դրա շրջանակներում ընդունված՝ Պեկինի հռչակագրի 25-րդ տարեդարձի համատեքստում։ Հայաստանը 2020 թվականին, Ֆինլանդիայի և Թունիսի հետ միասին, ընտրվել էր «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր։

Համաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը, Ֆինլանդիայի վարչապետ Սանա Մարինը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը,ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգյուկան, ԱՄՆ նախկին պետքարտուղար, կանանց իրավունքների պաշտպան Հիլարի Քլինթոնը և այլք: