ԱՄՆ-ը Թուրքիային ընդգրկել է մանկահասակ զինվորներին հակամարտությունների մասնակից դարձրած երկրների ցուցակում․ Reuters

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային ընդգրկել են այն պետությունների ցուցակում, որոնք անցած տարվա ընթացքում մասնակից են եղել երեխաներին որպես զինվորներ օգտագործելու մեջ։ Այսպիսով Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը հայտնվել է այս ցուցակում, ինչը, ամենայն հավանականությամբ, կբարդացնի առանց այն էլ բարդ Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները, գրում է Reuters-ը։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը «Թրաֆիքինգը մարդկանց շրջանում» (TIP) 2021 թվականի զեկույցի շրջանակում հաստատել է, որ Թուրքիան «շոշափելի աջակցություն» է ցուցաբերում Սիրիայում գտնվող «Սուլթան Մուրադ» դիվիզիային, որը, Վաշինգտոնի տվյալներով, հավաքագրում և օգտագործում է մանկահասակ զինվորների։

Թուրքիան անմիջապես չի արձագանքել ԱՄՆ-ի այս քայլին:

Լրագրողների հետ ճեպազրույցում Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձել է նաև Լիբիայում երեխաներին որպես զինվորների ներգրավմանը ՝ ասելով, որ Վաշինգտոնը հույս ունի աշխատել Անկարայի հետ այդ խնդիրների լուծման ուղղությամբ:

«Հատկապես Թուրքիայի մասով … սա առաջին անգամն է, երբ ՆԱՏՕ-ի անդամը հայտնվում է մանկահասակ զինվորների ներգրավման ցուցակում», – ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան: «Որպես տարածաշրջանում հարգված առաջնորդ և ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան հնարավորություն ունի անդրադառնալու Սիրիայում և Լիբիայում երեխաներին որպես զինվորների հավաքագրման և օգտագործման խնդրին », – հայտարարել է նա:

Հայտնի է, որ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ իրականացրած գործողություններում, ինչպես նաև լիբիական հակամարտության շրջանակում, հաճախ է ներգրավել մանկահասակ զինվորների։

Տաթև Ֆռանգյան