Մե՞նք ենք Ռոբերտ Քոչարյանի հրեշային կերպարն ստեղծել․ սպանությունները, թալաններն ու լափումները ժողովրդի աչքի առաջ են․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.01.2026 | 16:17
Կյանքից հեռացել է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը
18.01.2026 | 15:52
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում
18.01.2026 | 15:30
Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում
18.01.2026 | 15:00
WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա
18.01.2026 | 14:06
Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար
18.01.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին կնվազի 7-10 աստիճանով
18.01.2026 | 13:25
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
18.01.2026 | 13:09
Նույն ընտանիքից զորակոչվեցին երկու ժամկետային զինծառայող՝ իգական և արական սեռի
18.01.2026 | 12:49
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է
18.01.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզում
18.01.2026 | 11:10
ԵՄ երկրների դեսպանները հավաքվում են արտակարգ նիստի․ պատճառը Թրամփի հայտարարությունն է
18.01.2026 | 10:59
Թրամփը հայտարարել է Եվրոպայի ութ երկրների համար 10% մաքսատուրքի սահմանման մասին՝ Գրենլանդիայի պատճառով
18.01.2026 | 10:13
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
17.01.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ․ ՀՀ-ն ինչպե՞ս է կատարել ԵՄ-ի հետ CEPA համաձայնագիրը․ մշտադիտարկման արդյունքներ
17.01.2026 | 19:51
Մասյացոտնի թեմի հոգևորականները հայտարարությամբ աջակցում են Մայր Աթոռին և թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ

-Խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները դիմեցին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները և պահանջում են չեղարկել դրանք։ Դուք վստա՞հ եք, որ ՍԴ-ն չի ընդառաջի ընդդիմության պահանջը և չի չեղարկի ընտրությունների արդյունքները։

-Հարցն այն է, որ դա ուղղակի աբսուրդ է։ Իրականում մենք բոլորս գիտենք, և հասարակությունն էլ լավ գիտի, թե ովքեր են հիմնական խախտումներն արել, ովքեր են փող բաժանել, ովքեր են առել ժողովրդի՝ հսկայական, բավականին մեծ մասսայի և, այդքանով հանդերձ, չգիտես ինչու՝ իրենք են դժգոհ։ Ես հասկանում եմ նրանց դժգոհության իրական հիմքը։ Իրականում այսպիսի մի բան կա՝ նրանք խաբվել էին իրենց մտքերում, որ հաղթելու են, որ 50%+ ձայն են վերցնելու, որովհետև 50%+ փող էին բաժանել, 50%+ առել էին, և երբ դա չկատարվեց, այսօր նրանց համար երկու տարբերակ է մնում՝ կա՛մ նորից սկսել այդ բոլորը, որպեսզի հասնեն իրենց ուզածին, կա՛մ էլ ես իրենց խորհուրդ կտայի մեկ ուրիշ բան՝ կանչեն իրենց գրասենյակները, ում որ այդքան փող են տվել, հետ պահանջեն՝ ասելով, որ նրանց փող էին տվել, ո՞ւր կորան այդ փողերը։ «8-րդ զանգվածում» որպես պատգամավորի թեկնածու ներկա էի քվեաթերթիկների հաշվարկին, և հետաքրքիր մակագրությունններ էին դուրս գալիս, մեկը գրել էր՝ «Փողը լավ էլ առել եմ, բայց ձեզ չեմ ընտրելու»։ Մնացյալը էլ չասեմ։

-Բայց ընդդիմությունը հայտարարում է, թե համակարգված ընտրակեղծիքներ է կատարել իշխող ուժը։ Օրինակ՝ 100․000-ավոր անձնագրեր չեն աշխատել սարքի մեջ, ձեռքով են մուտքագրվել տվյալները և այլն։

-Այդ ամբողջը սուտ է։ 1995 թվականից սկսած բոլոր ընտրությունները, որոնք իսկապես կեղծվել են, ժողովուրդը դրանից հետո փողոց է դուրս եկել և փորձել իր ձայնը պաշտպանել։ Երեք տարի է՝ ժողովուրդը ընտրություններից հետո փողոց դուրս չի գալիս և գոհ է ընտրության արդյունքներից։ Սա արդյո՞ք չի խոսում այն մասին, որ ժողովրդական լայն մասսաները գիտեն իրենց ընտրած մակարդակը և դրա համար էլ փողոց դուրս չեն գալիս։ Մարդիկ դուրս չեն գա փողոց, իսկ ով էլ չի ընտրել, իներտ են, նրանց համակիրը չեն։ Որպեսզի նորից մարդկանց փողոց դուրս բերեն, պետք է այդքան մարդու նորից առնեն, բերեն, տեղափոխեն, հավաքեն, իսկ դա արդեն ընտրություններից հետո դժվար է։

-Այդ դեպքում՝ ո՞րն է ընդդիմության մոտիվացիան, ինչո՞ւ է դիմել ՍԴ։

-Դա սովորական ֆարս է։

-Դուք համոզմունք չհայտնեցիք, որ ՍԴ-ն մերժելու է ընդդիմության դիմումը։ Ինչո՞ւ։

-Ես չեմ կարող հստակ համոզմունք հայտնել, բայց կարծում եմ՝ ուղղակի բարոյական տեսակետից ՍԴ-ն այդպիսի բան չի անի, չի կարող հայտարարել, որովհետև՝ նախ տարբերությունն է շատ մեծ՝ 21% և 54%՝ երկուսուկես անգամ ավելի։ 700․000 ազատ մարդ, որ ազատված է եղել փողի իշխանությունից, վախի իշխանությունից, ազատորեն ընտրել է իր սրտի թելադրանքով։ Նա ասել է՝ անկախ նրանից, որ այս իշխանությունները թերություններ ունեն, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, չեմ ընդունում դա և ես երկրորդ անգամ վստահելու եմ այս իշխանությանը, բայց այս անգամ իմ տված մանդատը լինելու է պողպատե, պետք է լինի ամուր։

-Մեկ այլ քննադատություն՝ արդեն ԱԺ չանցած ուժերից ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է նշում, որ հնարք եք կիրառել՝ հասկանալով, որ պատերազմում պարտությունից հետո նորից չեք վերցնելու իշխանություն, ասպարեզ բերեցիք հրեշային այլընտրանք՝ ի դեմ Քոչարյանի, և ժողովուրդը դրանից վախենալով՝ ընտրեց ՔՊ-ին։ 

-Ինչ մանկական հայտարարություններ են․ մե՞նք ենք ստեղծել Ռոբերտ Քոչարյանի հրեշային կերպարը, Ռոբերտ Քոչարյանի կերպարն ինքն իրենով հրեշային է։ Կարիք չունենք ժողովրդին ասելու՝ «Տեսե՛ք, ժողովուրդ, սա հրեշ է»։ Ժողովրդի աչքի առաջ են տեղի ունեցել բոլոր սպանությունները, «Հոկտեմբերի 27»-ը, «Մարտի 1»-ը, ժողովրդի առաջ են եղել թալաններն ու լափումները, ժողովուրդը կարծում եք՝ այդքան միամի՞տ է։

-Ընտրությունները դարձան երկու բևեռի պայքար՝ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն էր նաև դրան տանում։ Հիշո՞ւմ եք։

-Իրենք չեն հասկացել՝ ինչ է կատարվում։ Այս ընտրությունն իրականում երկու դաշտում էր։ Կողմերից մեկը մղում էր դասակարգային, մյուսը՝ գաղափարական պայքար։ ՔՊ-ն մղում էր գաղափարական պայքար, ո՞րն էր դա՝ «Ժողովուրդն իր իշխանության և երկրի տերն է, և ժողովուրդն է որոշելու՝ ում տա իշխանությունը»։ Սա գաղափարական է։

-Մուրճի ցուցադրությունները գաղափարակա՞ն պայքարի ձևեր էին։

-Դա ժողովրդի կամքն է, Քասախում տվեցին մուրճը։ Նիկոլ Փաշինյանը մուրճը տանից չէր բերել, մուրճը նրան նվիրել է ժողովուրդը։ Բնակիչներից մեկը նվիրեց և ասաց․ «Մենք ձեզ այսուհետ պատվիրում ենք այսպիսի ամրությամբ տանեք իշխանությունը, երկրորդ անգամ ենք վստահելու, բայց պետք է ամուր լինեք այս մուրճի նման»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան