Թուրքիայում դաժան պատիժներ են սահմանվել տասնյակ նախկին դատավորների և դատախազների նկատմամբ

Լուրեր

14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
Բոլորը

Թուրքիայում դաժան պատիժներ են սահմանվել մի խումբ անձանց նկատմամբ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ ցանցին անդամակցելու համար, որը, ըստ Անկարայի, կանգնած է եղել երկրում 2016-ի հուլիսին պետական հեղաշրջման փորձի հետևում, գրում է EurAsia Daily-ն:

Հազարավոր մարդկանց ապօրինի գաղտնալսումներ թույլ տալու համար 55 նախկին դատավորներ և դատախազներ կանգնել են դատարանի առջև: Անցյալ չորեքշաբթի ամբաստանյալներից 20-ը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ «Սելամ Թեհվիդ» անունով հայտնի «զինված ահաբեկչական խմբավորման» մեջ ներգրավվածություն ունենալու համար։

Դատական իշխանությունները կարգադրել են առանձին քրեական գործ հարուցել փախուստի դիմած 23 ամբաստանյալների, այդ թվում՝ Սիհան Կանզիզի, Ջելալ Քարայի և Մուամմեր Աքքաշի նմակտմամբ: Նրանք մեղադրվում են «քաղաքական և ռազմական լրտեսության», պետական գաղտնիքները հրապարակելու մեջ:

Դատապարտվածների թվում են նախկին դատավոր Սուլեյման Քարաքոլը և նախկին դատախազ Սադրեթին Սարիքայան: Նրանցից յուրաքանչյուրը երկար բանտարկություն է ստացել՝ 13 տարի ժամկետով:

Թուրքիայի իշխանությունները FETÖ-ին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու երկարատև արշավի մեջ՝ ներթափանցելով թուրքական ինստիտուտներ, հատկապես՝ երկրի զինված ուժեր, ոստիկանություն և դատական համակարգ:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում ձախողված հեղաշրջման զոհ դարձավ ավելի քան 250 մարդ, ավելի քան 2․000-ը՝ վիրավորվեց: Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրություն մտցրեցին երկրում, որը հանվեց 2 տարի անց՝ 2018-ի հուլիսին: Այդ ժամանակից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվել են: Նրանց թվում են զինվորականներ, ոստիկանության աշխատակիցներ, դատախազության և դատական համակարգի աշխատակիցներ, լրագրողներ, իրավապաշտպաններ և այլք:

Տաթև Ֆռանգյան