Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու․ Բեգլարյան

Լուրեր

14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով`բավականին աշխատանքներ տարվել են ու տարվում են, որոնք չեն էլ երևում՝ հաշվի առնելով անվտանգային խնդիրների և դրանց արտաքին, քաղաքական հատվածի նրբությունները։

«Այս պահին առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են ապահովում անվտանգությունը և խոշոր առումով, մենք տեսել ենք, որ ապահովված է, իհարկե, փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոնց մասով ռուսական կողմից որոշ չափով արձագանքներ եղել են։ Մեր զինված ուժերն էլ կանխարգելիչ աշխատանքներ տանում են, որոնց մասին մարդիկ ուղղակի տեղյակ չեն, և կանխարգելված դեպքերի մասին էլ ոչ ոք տեղյակ չի լինում և չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այդ դեպքերը չկանխարգելվեին:

Այո, որոշակի լկտի վարք դրսևորվում է ադրբեջանական կողմից, այդ թվում ճանապարհներով անցնելիս, բայց նշեմ, որ այս մասով երեկ ԱՀ նախագահն էլ ԱԺ-ում հայտարարեց, որ առաջիկա ամիսներին Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու»,–ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ իրենք լրացուցիչ աշխատանքներ են տանում, մասնավորապես այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար լուծվելու են գիշային լուսավորության հարցերը, ուժեղացվելու է վերահսկողությունը։

Մանրամասները՝ տեսանյութում: