Գյուղատնտեսության ոլորտում մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումը և նոր տեխնոլոգիաների կիրառումը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրների, ոռոգման գործընթացի և բարեփոխման ծրագրերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզպետները, ոլորտային պատասխատուները, պաշտոնատար այլ անձինք:

Նախքան քննարկման մեկնարկը Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ,

2021 թվականի հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչն իր հետ բերում է պրոբլեմներ, առաջին հերթին, ջրօգտագործման ոլորտում և ոռոգման ջրի ասպարեզում: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք արդեն բավական երկար տարիներ արձանագրում ենք աննախադեպ շոգի առկայությունը, ինչը նշանակում է, որ պետք է ընդունենք այն փաստը, որ սա այլևս ոչ թե առանձին վերցված մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող երևույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն, ինչը նշանակում է, որ այն պրոբլեմները, որ ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն՝ մենք, մասնավորապես, ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու, և գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձևակերպում:

Այսօր հավաքվել ենք քննարկելու մեր օպերատիվ անելիքները, հասկանալու համար, թե ինչ անելիքներ ունենք ընթացիկ տարվա մարտահրավերները լուծելու համար: Բայց գլոբալ առումով պետք է արձանագրենք, որ կլիմայական այս փոփոխությունները մեզ հանգեցնում են եզրակացության՝ որ եթե շատ չոր ձևակերպենք, ավանդական ոռոգումն ընդհանրապես, որպես այդպիսին, ապագա չունի: Մեր գլոբալ ռազմավարությունը գյուղատնտեսության ոլորտում պետք է լինի, մասնավորապես, կաթիլային ոռոգման և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը: Մենք, ինչպես նախընտրական շրջանում ասել ենք, առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդրումը, և այն, ինչ նախընտրական շրջանում խոստացել ենք, պետք է այդ ծրագիրը շատ արագ արդեն ներդնենք: Այսինքն՝ ընդհանրապես հապաղելու և հետաձգելու ժամանակ չկա:

Մենք նաև արձանագրել ենք ջրամբարների կառուցման և ջրի ամբարման ծավալների մեծացման անհրաժեշտությունը, ինչը նույնպես պետք է շատ արագ սկսենք: Այսինքն՝ անհետաձգելի այդ գործընթացները, մեկ տասնյակից ավելի ջրամբարների շինարարության աշխատանքը պետք է սկսել: Բայց այսօր մեր խնդիրն է հասկանալ, թե այս տարվա և նաև հաջորդ տարվա ընթացքում ինչ պետք է անել: Որովհետև, որքան էլ լավ աշխատենք, ցավոք, հնարավոր չի լինի մեկ կամ երկու տարվա ընթացքում հանրապետության ամբողջ ոռոգման համակարգը փոխել, և պետք է, ըստ էության, աշխատենք այդ տրամաբանությամբ և ռեժիմով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ընթացակարգեր են նախատեսված, և մենք այսօր պետք է հասկանանք՝ որքանով ենք այդ ընթացակարգերը կիրառելու, ինչպիսի որոշումներ պետք է կայացնենք և ինչպես պետք է իրագործենք այդ որոշումները, որպեսզի ոռոգման ջրով կարողանանք ապահովել մեր գյուղացիական տնտեսությունները և մեր գյուղատնտեսությունը, որի առումով բավական լավ տարվա մեկնարկ ունենք, մեծ պրոբլեմների առաջ չկանգնի, կամ այդ պրոբլեմները լինեն կառավարելի»:

Խորհրդակցությանը քննարկվել են վարչապետի պաշտոնակատարի նախանշած խնդիրների օպերատիվ և ռազմավարական լուծումների տարբերակները:

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գյուղոլորտում առկա իրավիճակի, սակավաջրության ծավալների, ջրամատակարարման գործընթացի, ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ուղղությամբ աշխատանքների մասին: Նշվել է, որ կանխատեսումների համաձայն՝ ջերմային նման բարձր ֆոնը պահպանվելու է ողջ ամռան ընթացքում, ինչը և ազդեցություն է ունենալու ոռոգման գործընթացի վրա: Այս համատեքստում անդրադարձ է եղել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով անելիքներին: Առաջնահերթ են համարվել գյուղոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը խթանող սուբսիդիոն ծրագրերի շարունակական իրականացումը, ջրամբարաշինության ծրագրերի արագ մեկնարկը: Կարևորվել են ապահովագրական մեխանիզմների կիրարկումը, գերնորմատիվային հողերի քարտեզագրումը, որոնք կնպաստեն ոլորտի բարեփոխմանը: Որպես ռազմավարական անելիք՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է ջրային ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունը և հանձնարարել սեղմ ժամկետում ավարտին հասցնել ռազմավարության մշակումը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է համակարգված աշխատանք իրականացնի գյուղոլորտի խնդիրներին օպերատիվ արձագանքելու և միաժամանակ ինստիտուցիոնալ լուծումներ, զարգացման տրամաբանությամբ աջակցության ծրագրեր մշակելու ուղղություններով:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է հանրային հաղորդակցության կարևորությունը՝ պատասխանատուներին հանձնարարելով պատշաճ իրազեկում իրականացնել, հանրությանը ներկայացնել իրավիճակը, խնդիրները և լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: