Հայտնի են McAfee հակավիրուսային ծրագրի ստեղծող Ջոն Մաքաֆիի դիահերձման արդյունքները․ այրին նրա սպանության մեջ մեղադրում է ԱՄՆ-ին

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

McAfee հակավիրուսային ծրագրի ստեղծող Ջոն Մաքաֆիի դիահերձմամբ պարզվել է, որ նա ինքնասպան է եղել: Նշվում է, որ նա ինքնասպանություն է գործել իսպանական բանտի խցում, որտեղ սպասում էր ԱՄՆ արտահանձնմանը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին:

Նշվում է, որ բանտի վերակացուները Մաքաֆիի մարմինը գտել են կախված վիճակում:

Մաքաֆիի այրին խնդրել է փաստաբաններին պահանջել երկրորդ՝ անկախ դիահերձում: Գործարար և ծրագրավորող Մաքաֆիի կինը չի հավատում, որ ամուսինը հակված է եղել ինքնասպանության, և նրա մահվան մեջ մեղադրել է ԱՄՆ իշխանություններին:

Հավելենք, որ McAfee-ի հիմնադիրը ձերբակալվել էր Իսպանիայում 2020 թվականի հոկտեմբերին: Նա ԱՄՆ-ի կողմից հետախուզվում էր հարկային հանցագործության համար: ԱՄՆ իշխանությունները Մաքաֆիին մեղադրանք են առաջադրել հարկերից խուսափելու համար: Դատախազությունը շեշտել է, որ Մաքաֆին միլիոնավոր դոլարներ է ստացել կրիպտոարժույթով գործարքների միջոցով:

Տաթև Ֆռանգյան