Բաքվում ընթանում է 13 հայ ռազմագերիների շինծու քրգործով հերթական դատական նիստը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
Բոլորը

Ադրբեջանում շարունակվում է ևս 13 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։ Նրանց Բաքուն մեղադրում է ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ կատարելու մեջ։ Դատական նիստն ընթանում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայիլովի նախագահությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատախազը մեղադրական եզրակացությունն է հնչեցնում։

13 հայ ռազմագերիներն են`Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը, Մարտին Աղրամանյանը։

Նշենք, որ այս 13 գերիների գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 22-ին։

Հավելենք, որ Բաքուն նախ շինծու քրեական գործ էր հարուցել 14 շիրակցի գերիների, ապա՝ ևս 13-ի նկատմամբ։ Այնուհետև Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ևս 26 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտել ու գործերն ուղարկել են դատարան։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ 9 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5 գերի, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Եվս մի խումբ՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին․ նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Հունիսի 12-ին էլ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերու, որոնց մեջ շիրակցիներ չկային։

Էմմա Չոբանյան