Զինվորներն արդյո՞ք քվեարկել են պատրաստի ծրարով․ հայտնի է ընտրատեղամասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

2021 թվականի հունիսի 21-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո համացանցում հայտնվեց զինվորների քվեարկության վերաբերյալ մի տեսանյութ, որը տարածողները պնդում էին՝ այն ապացուցում է, որ զինծառայողները քվեարկում են պատրաստի ծրարներով։

Թե որ ընտրական տեղամասում էր կատարվածը, մինչ այս հայտնի չէր։ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը ռուսաստանյան «Գոլոս» իրավապաշտպան ՀԿ-ի հետ միասին դիտարկելով բոլոր տեղամասերի տեսանյութերը՝ գտել է ընտրատեղամասը։ Խոսքը Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 38/36 ընտրատեղամասի մասին է։

«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասում է, որ տարածվող տեսանյութը մանիպուլյատիվ էր, որովհետև շատ լրատվականներ ասում էին՝ զինվորներն ամբողջ տրցակը դեն են նետում և վերցնում «ճիշտ» քվեաթերթիկով ծրարը, բայց դա այդպես չէ․ շատ հստակ տեսնում ենք, որ զինվորները, հերթի մեջ կանգնած, իրենք անձամբ են քվեարթերթիկները դասավորում, նրանց որևէ մեկը չի ուղղորդում։

Իոաննիսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այդ տեղամասում խախտումներ եղել են, և դրանց մեծ մասը կապված է քաղաքացիների և զինծառայողների կողմից քվեարկության գաղտնիության հետ։ Փորձագետը կարծում է, որ զինվորներին ընտրություն կատարելու կարգը լավ չեն բացատրել և, գուցե, այդ խառնաշփոթ իրավիճակի պատճառը նաև չիմացությունն է։

ՀՀ Գլխավոր դատախազությունից Factor TV-ին հայտնեցին, որ այս տեսանյութը և  ԶԼՄ-ների այլ հրապարակումներ, որոնք առնչվում են զինծառայողների կողմից ուղղորդված քվեարկություն կատարելուն և պարունակել են որոշակիություն, ուղարկվել են համապատասխան կայազորային քննչական բաժիններ՝ հարուցված քրեական գործերի շրջանակում ուսումնասիրվելու, իսկ այն հրապարակումները, որոնք որոշակի չեն, ուղարկվել են Ռազմական ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։

«Անկախ դիտորդի» ներկայացուցիչը կարևոր է համարում, որ նյութերի նախապատրաստման և դրան հաջորդող գործընթացներով չզբաղվի Ռազմական ոստիկանությունը, քանի որ կարող է շահերի բախում առաջանալ։ Ըստ նրա՝ ընտրատեղամասում երևացել է նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչ։

Հարցի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Մեր հեռախոսազանգերը, սակայն, անպատասխան մնացին։ Այս ընտրատեղամասում, որտեղ արձանագրվել է դեպքը, վերահաշվարկ չի կատարվել, քանի որ բողոք չի եղել։

Նշենք, որ համաձայն ԿԸՀ-ի կողմից հրապարակված արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։ Վերջին երկու ուժերը հայտարարել են, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու են Սահմանադրական դատարանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան